Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-22-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
15.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «գործի» բառը փոխարինել «գործի (այդ թվում՝ ըստ փուլերի)» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «75» թիվը փոխարինել «95» թվով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին և 18.2-րդ կետերով.

«18.1) քննարկում է դատարանների բնականոն գործունեության հարցերը, իր լիազորությունների շրջանակում լուծում դրանք կամ դրանց լուծման նպատակով դիմում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.

18.2) պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան և վիճակագրությունը և ամփոփման արդյունքների հիման վրա կազմում զեկույցներ.».

2) 28-րդ կետի «գործերի քննության» բառերը փոխարինել «գործերի քննության (այդ թվում՝ ըստ փուլերի)» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Որոշումն ընդունվում է նիստին մասնակցող Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված փոփոխությունը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին բաշխվող գործերի նկատմամբ:

 

Հանրապետության նախագահի

լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան

 

2022 թ. փետրվարի 15

Երևան
ՀՕ-22-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան