ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «Գյումրի և Վանաձոր համայնքներում» բառերը, իսկ նույն մասը «տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները» բառերից հետո լրացնել «համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎՈՂ ԱՎԱԳԱՆԻ ՈՒՆԵՑՈՂ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 53-րդ, 73-րդ և 76-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից: Ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:»:
Հոդված 6. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության «Գյումրու (Վանաձորի)» բառերը փոխարինել «(նշվում է համապատասխան համայնքի անվանումը)» բառերով:
Հոդված 7. Օրենքի 102-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն օրենքի 68-րդ և 75-րդ հոդվածների դրույթները չեն գործում այն համայնքների մասով, որոնց ավագանին ձևավորվել է համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով և շարունակում է պաշտոնավարել:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 30 Երևան ՀՕ-335-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2020 թվական: