ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 50-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում Դատական դեպարտամենտի տված տեղեկատվությունը` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի բացակայության վերաբերյալ.
6) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունը` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության վերաբերյալ:»:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը.
6) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-296-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|