ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Նպատակահարմար համարել Կորեայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցի ուսումնասիրության աշխատանքների շարունակումը, Կորեայի Հանրապետության հետ ձևավորել համատեղ հետազոտական խումբ և անցկացնել համապատասխան խորհրդատվություններ։
2. Կազմել համատեղ հետազոտական խմբի զեկույցը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 18 կարգադրությանը համապատասխան անցկացված գիտահետազոտական աշխատանքների հիման վրա։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային զեկուցել Կորեայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության վերաբերյալ հարցի ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ժամանակ:
4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |