Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-200
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2018-10.04.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.21/4(670) Հոդ.583
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Հայաստանի Հանրապետության

Նախագահի առարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:

(1-ին հոդվածը խմբ. 10.12.09 ՀՕ-221-Ն)

 

Հոդված 1.1. Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

(1.1-ին հոդվածը լրաց. 10.12.09 ՀՕ-221-Ն)

 

Հոդված 2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

(2-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-466-Ն)

 

Հոդված 21. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:

(21-ին հոդվածը լրաց. 11.04.05 ՀՕ-80-Ն)

 

Հոդված 22 . Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին:

(22-րդ հոդվածը լրաց. 25.05.05 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 4. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին:

(4-րդ հոդվածը խմբ. 07.05.02 ՀՕ-335)

 

Հոդված 5. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

(5-րդ հոդվածը փոփ. 07.04.15 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:

 

Հոդված 8. Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 8.1. Ընտանիքի օր` նշվում է մայիսի 15-ին:

(8.1-ին հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-142-Ն)

 

Հոդված 8.2. Ուսանողների և երիտասարդների օր՝ նշվում է մայիսի 16-ին:

(8.2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-187-Ն)

 

Հոդված 9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

 

Հոդված 101. Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին:

(101-ին հոդվածը լրաց. 31.05.06 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր:

(11-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-67-Ն)

 

Հոդված 12. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

(12-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-80-Ն)

 

Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 13.1. Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին:

(13.1-ին հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-134-Ն)

 

Հոդված 14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

 

Հոդված 14.1. Տեղական ինքնակառավարման օր` նշվում է նոյեմբերի 10-ին:

(14.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-127-Ն)

 

Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

 

Հոդված 15.1. Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին:

(15.1-ին հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:

 

Հոդված 17. Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:

(17-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-228)

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

(18-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 10.06.09 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

(19-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 05.10.18 ՀՕ-394-Ն)

 

Հոդված 20. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

(20-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

(21-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

(22-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-200