ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի «խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` տասը միլիոն դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «բ» կետը «խախտում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված խախտումների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.
«գ1) եթե կազմակերպիչն առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով կամ 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-121-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|