ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խթանելու և բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով և հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
1. Հիմնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի հետևյալ մրցանակները`
ա) «Լավագույն քաղաքային մարզական համայնք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
բ) «Լավագույն գյուղական մարզական համայնք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
գ) «Լավագույն մարզական բակ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
դ) «Լավագույն մարզական ընտանիք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
ե) «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
զ) «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
է) «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր:
(1-ին կետը խմբ. 14.02.06 ՆԿ-26-Ն, լրաց. 04.06.15 ՆԿ-83-Ն, փոփ., լրաց. 29.04.16 ՆԿ-64-Ն)
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ, սահմանել մրցանակների թեկնածուների ընտրության, մրցույթների և ստուգատեսների անցկացման ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև մրցանակների մաս կազմող վկայագրերի ձևը, դրամական պարգևների չափերն ու վճարման կարգը:
(2-րդ կետը փոփ. 04.06.15 ՆԿ-83-Ն)
3. Սահմանել, որ 2004 թվականի մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը և դրամական պարգևների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` պետական բյուջեով նախատեսված ֆոնդի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հաջորդ տարիների մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` աջակցել մրցանակաբաշխության կազմակերպման ու անցկացման գործընթացին:
6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|