Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-79
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2017-01.01.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2000 թվականի հուլիսի 7-ին

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ակցիզային հարկ վճարողների (այսուհետ` հարկ վճարողներ) շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման, ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք այդպիսի ապրանքների ներմուծման դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» թիվ 18 հավելվածով ներկայացված արձանագրությամբ (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն), եթե «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) առանձնահատկություններ նախատեսված չեն:

(1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-244-Ն) 

 

Հոդված 2.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ

 

Ակցիզային հարկը սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների, իսկ սեղմված բնական գազի դեպքում՝ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

(2-րդ հոդվածը լրաց. 29.10.15 ՀՕ-116-Ն) 

 

Հոդված 3.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ և ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը, սեղմված բնական գազը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի), քսայուղերը):

Սույն օրենքի իմաստով սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող անձանց կողմից մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության:

2. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները (բացառությամբ սեղմված բնական գազի) ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք: Սեղմված բնական գազի դեպքում ակցիզային հարկ վճարող են համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող իրավաբանական (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:

3. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):

4. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:

5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:

6. Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման մասով ակցիզային հարկ վճարող է համարվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձը:

7. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.08 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-250-Ն, փոփ. 22.05.14 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 29.10.15 ՀՕ-116-Ն) 

 

Հոդված 4.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ և ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ

 

1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում`

ա) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ` շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում` անհատույց).

բ.1) Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից սեղմված բնական գազի օտարումը.

գ) առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը, եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել:

Սույն հոդվածի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ` ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակումը):

Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:

2. Սույն օրենքի իմաստով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային), բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը:

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:

(4-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-64-Ն, փոփ. 07.10.10 ՀՕ-126-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-250-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-244-Ն, լրաց. 29.10.15 ՀՕ-116-Ն, 16.12.16 ՀՕ-264-Ն) 

 

Հոդված 5.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`

 

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

2203

գարեջուր

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին
(առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր

30 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
105 դրամ

2204

խաղողի գինիներ

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր

10 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
100 դրամ

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր 

50 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
750 դրամ

2206
(բացառությամբ 2206 00 390,
2206 00 590, 2206 00 890)

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային գինիների և գինենյութի

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր

25 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
270 դրամ

2206 00 390,
2206 00 590,
2206 00 890

պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր

10 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
100 դրամ

2207

Էթիլային սպիրտ

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ
1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

50 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
900 դրամ

2208
(բացառությամբ 2208 20,
2208 30,
2208 40)

սպիրտային խմիչքներ

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք
կամ 1 լիտր

(համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի

445-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի

«ա» ենթակետի`

ԱՏԳԱԱ 2208 ծածկագրին (բացառությամբ

ԱՏԳԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0,

2208 90 480 0, 2208 20, 2208 30, 2208 40)

դասվող ապրանքների համար ակցիզային հարկի

դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից

սահմանվում է 63 տոկոս, բայց ոչ պակաս,

քան 1 լիտրի համար 630 դրամ)

2208 20





2208 30

2208 40

սպիրտային թրմեր` ստացված խաղողի գինու թորման արդյունքում կամ խաղողի ճզմամբ

վիսկի

ռոմ և այլ սպիրտային թրմեր` ստացված խմորված մթերքների թորման արդյունքում շաքարաեղեգից

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր,
100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով

ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր,
100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով

(համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի

445-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի

«ա» ենթակետի`

ԱՏԳԱԱ 2208 20 ծածկագրին դասվող

ապրանքների համար ակցիզային հարկի

դրույքաչափը 2017 թվականի հունվարի

1-ից սահմանվում է մինչև 04.10.16 ՀՕ-165-Ն

Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող՝

«Ակցիզային հարկի մասին»

ՀՀ օրենքով սահմանված չափով)

 

50 տոկոս, բայց ոչ

պակաս, քան 1 լիտրի համար՝

 

ա. 1-ից մինչև 3 տարի ներառյալ հնացման

ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 ՀՀ դրամ,

 

բ. 4-ից մինչև 5 տարի ներառյալ հնացման ժամկետ

ունեցող խմիչքի համար` 3500 ՀՀ դրամ,

 

գ. 6-ից մինչև 10 տարի ներառյալ հնացման ժամկետ

ունեցող խմիչքի համար` 6000 ՀՀ դրամ,

 

դ. 11-ից մինչև 15 տարի ներառյալ հնացման ժամկետ

ունեցող խմիչքի համար` 8500 ՀՀ դրամ,

 

ե. 16-ից մինչև 19 տարի ներառյալ հնացման ժամկետ

ունեցող խմիչքի համար` 14000 ՀՀ դրամ,

 

զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 22000 ՀՀ դրամ

 

 (համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի

445-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի

«ա» ենթակետի`

ԱՏԳԱԱ 2208 30, 2208 40 ծածկագրերին

դասվող ապրանքների համար ակցիզային

հարկի դրույքաչափը 2017 թվականի

հունվարի 1-ից սահմանվում է 57 տոկոս,

բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար

3450 դրամ)

2402 10 00011

սիգարներ` ծխախոտ պարունակող

ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ 1000 հատ

605000 դրամ

2402 90 00011

սիգարներ` այլ

2402 10 00012

սիգարելաներ` ծխախոտ պարունակող

ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ 1000 հատ

16500 դրամ

2402 90 00012

սիգարելաներ` այլ

2402 20 90011

սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով

ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ 1000 հատ

(համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ

հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի`

ԱՏԳԱԱ 2402 20 90011, 2402 20 10011,

2402 90 00013 ծածկագրերին դասվող

ապրանքների համար ակցիզային հարկի

դրույքաչափը 2017 թվականի հունվարի

1-ից սահմանվում է 15 տոկոս, բայց ոչ պակաս,

քան 1000 հատի համար 6325 դրամ)

2402 20 10011

սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով

2402 90 00013

սիգարետներ` այլ, ֆիլտրով

2402 20 90012

սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի

ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ 1000 հատ

 

(համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ

հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի`

ԱՏԳԱԱ  2402 20 90012, 2402 20 10012 և

2402 90 00014 ծածկագրերին դասվող

ապրանքների համար ակցիզային հարկի

դրույքաչափը 2017 թվականի հունվարի

1-ից սահմանվում է 15 տոկոս, բայց ոչ պակաս,

քան 1000 հատի համար 6325 դրամ)

2402 20 10012

սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի

2402 90 00014

սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի

2403

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

1 կիլոգրամ

1500

2709

հում նավթ և նավթամթերք

1 տոննա

27000

271012

Բենզին

1 տոննա

25000 դրամ

2710

Դիզելային վառելիք

մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ
1 տոննա

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան
1 տոննայի համար 35000 դրամ

2710 19 710-2710 19 980

Քսայուղեր

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 կգ

ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք 
կամ 1 կգ

10 տոկոս,
բայց ոչ
պակաս, քան
1 կգ-ի համար
400 դրամ

2711 (բացառությամբ 2711 11-ի և 2711 21-ի)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի)

1 տոննա

1000

2711 21

սեղմված բնական գազ

1000 մ3

8330

(տողն ուժը կորցրել է 22.05.14 ՀՕ-24-Ն)

 

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ:

3. (մասն ուժը կորցրել է 07.10.10 ՀՕ-126-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 07.10.10 ՀՕ-126-Ն)

5. Ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի) օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքներ ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշել ապրանքի հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների հնացման աստիճանի վերաբերյալ շշի կամ այլ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 20, 2208 30, 2208 40 ծածկագրերին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:

6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 120000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 120000 ՀՀ դրամի:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.09.02 ՀՕ-415-Ն, լրաց. 30.04.08 ՀՕ-59-Ն, խմբ., լրաց. 26.12.08 ՀՕ-28-Ն, խմբ. 26.02.09 ՀՕ-51-Ն, լրաց. 29.10.09 ՀՕ-202-Ն, փոփ. 10.12.09 ՀՕ-224-Ն, խմբ., լրաց., փոփ. 07.10.10 ՀՕ-126-Ն, լրաց. 14.09.11 ՀՕ-255-Ն, խմբ., լրաց. 06.12.11 ՀՕ-317-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-250-Ն, փոփ. 22.05.14 ՀՕ-24-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-244-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.10.15 ՀՕ-116-Ն, փոփ. 04.10.16 ՀՕ-165-Ն,16.12.16 ՀՕ-264-Ն)

 

Հոդված 6.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ակցիզային հարկով չեն հարկվում`

ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների) օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.

բ) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող` ԵՏՄ միասնական ու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ընթացակարգերով ներմուծվող և արտահանվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.

դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքները, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.

ե) 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց.

զ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը օդանավակայանում գործող անմաքս առևտրի խանութի կազմակերպչին:

2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:

(6-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-280, 30.04.08 ՀՕ-59-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-250-Ն, լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-244-Ն, լրաց. 24.11.15 ՀՕ-157-Ն) 

 

Հոդված 7.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման կամ հանրապետության տարածքում մաքսային և հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշերի ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:

11 . Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային տեսչություն ներկայացվում են՝

1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած՝ ակցիզային դրոշմանիշ ձեռք բերելու հայտ Ձև 1 (այսուհետ` հայտ Ձև 1).

2) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձևով.

4) արտադրողների (ներառյալ` շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.

5) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:

12 . Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են սույն հոդվածի 11 -րդ մասում նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային տեսչությունների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, եթե հայտ Ձև 1-ը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշերի քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:

13 . Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափերը:

2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:

3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:

4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշերը տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝

ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի և անհարթությունների.

բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից:

6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված ապրանքները «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բաց թողնելու համար, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված դեպքի:

7. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

8. Ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կատարվում է նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, բացառությամբ վերադրոշմավորման կամ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման դեպքերի, ինչպես նաև սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների ներմուծման դեպքերի, որոնց դեպքում դրոշմավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում` մինչև մաքսային ձևակերպումների իրականացումը` մաքսային հսկողության ներքո: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրոշմավորման համար պատասխանատու է ներմուծողը:

9. Ակցիզային դրոշմանիշերը կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

10. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.

ա) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած՝ ակցիզային դրոշմանիշ ձեռք բերելու հայտ Ձև 2 (այսուհետ` հայտ Ձև 2). 

բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվություն` հայտ Ձև 2-ը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին:

Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված՝ նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու և քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում՝ նաև սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:

11. Վերադաս մաքսային մարմինն ուսումնասիրում է ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու մասին հայտ Ձև 2 և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և 5-օրյա ժամկետում ընդունում է որոշում ակցիզային դրոշմանիշեր տրամադրելու մասին: Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի կողմից վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում, մեկօրյա ժամկետում:

Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են 90-օրյա ժամկետով: Վերադաս մաքսային մարմինը մինչև 90-օրյա ժամկետի ավարտն օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա երկարաձգում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը` դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օր:

Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հայտ Ձև 2 մերժվում է, եթե ներմուծողը թերի է ներկայացրել սույն կետով նախատեսված փաստաթղթերը, կամ նրա մոտ կան դրոշմանիշեր, որոնց օգտագործման մասին հաշվետվությունը սահմանված ժամկետում չի ներկայացվել վերադաս մաքսային մարմին, կամ կան դրոշմանիշեր, որոնց վերադարձման ժամկետը լրացել է, և չի իրականացվել օրենքով սահմանված պարտադիր վճարների կատարումը:

Վերադաս մաքսային մարմինն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու հայտ Ձև 2 կարող է մերժել, եթե ներմուծողի մոտ առկա են նախկինում ձեռք բերված ծխախոտի արտադրանքի 5 միլիոն հատը և ալկոհոլային խմիչքի 300 հազար հատը գերազանցող ակցիզային դրոշմանիշեր:

12. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների:

13. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի:

14. Ակցիզային դրոշմանիշեր ստացած անձինք մինչև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում: Սույն մասում նշված անձինք էլեկտրոնային եղանակով գրանցումներ չեն կատարում, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմանիշերի սերիաների ու հերթական համարների) նշում են հայտում:

Մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան դրոշմանիշերի սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով): Մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմանիշեր ձեռք բերելու հայտում նշված ապրանքների իրացում:

15. Դրոշմանիշի վրա պետք է անզեն աչքով տեսանելի նշված լինեն (կամ դրոշմանիշը պետք է հնարավորություն ընձեռի Apple iՕS 6, Aոdrօid 4, Wiոdօws Pհօոe 8, ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնել) ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը):

(7-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.12.03 ՀՕ-64-Ն, 30.04.08 ՀՕ-58-Ն, 30.04.08 ՀՕ-59-Ն, 30.09.08 ՀՕ-170-Ն, 06.12.11 ՀՕ-317-Ն, 19.12.12 ՀՕ-250-Ն, փոփ. 07.10.10 ՀՕ-126-Ն, 17.12.14 ՀՕ-244-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-264-Ն) 

(7-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 1.2-րդ, 2-րդ, 3-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ մասերը 24.11.15 ՀՕ-157-Ն օրենքի 2-րդ հոդվածի խմբագրությամբ և փոփոխությամբ ուժի մեջ կմտնեն 01.01.18 թ.)

 

Հոդված 7.1.

«Ակցիզային պահեստ» ռեժիմը

(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-250-Ն) 

 

Հոդված 7.2.

Ակցիզային պահեստում գտնվող ապրանքների հաշվառման, բացթողնման և հսկողության իրականացման կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-250-Ն) 

 

Հոդված 8.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ և ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ և «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական գազի օտարման համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի հաշվարկման ու վճարման գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, համապատասխան հարկային տեսչություն ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևով:

Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում: 

4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`

ա) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման` սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում, իսկ ԵՏՄ անդամ պետություններ արտահանման դեպքում՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.

բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:

6. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:

61. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածի 6-րդ կետով և 9 հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին: 

7.  որպես հումք ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթում առանձնացված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում է սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետը լրանալու կամ տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից դրոշմանիշերը հետ չընդունվելու օրվան հաջորդող 10-օրյա ժամանակահատվածում:

Վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով տարածքային հարկային տեսչություններ կամ տարածաշրջանային մաքսատներ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:

Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային և մաքսային մարմինների կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ: 

9. Համատեղ գործունեության պայմանագրով համատեղ գործունեության գործերի վարումը օրենքով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած մեկ մասնակցի կողմից վարվելու դեպքում համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվները դուրս են գրվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձի կողմից:

Համատեղ գործունեության պայմանագրով մեկից ավելի անձանց կողմից գործերի վարում նախատեսված լինելու դեպքում համատեղ գործունեության մասով իրականացված գործարքների մասով առանձին մասնակցի կողմից ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը ստանձնած անձի անունով` համատեղ գործունեության բոլոր մասնակիցների համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:

10. Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության իրականացման համար տրամադրվող ներդրումներին վերաբերող՝ ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ակցիզային հարկի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են, վերաձևակերպվում և նվազեցվում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:

(8-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.12.03 ՀՕ-64-Ն, լրաց., փոփ. 25.12.06 ՀՕ-251-Ն, փոփ. 30.04.08 ՀՕ-59-Ն, խմբ. 29.10.09 ՀՕ-202-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-211-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-250-Ն, 17.12.14 ՀՕ-244-Ն, 29.10.15 ՀՕ-116-Ն) 

(8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ մասերը 24.11.15 ՀՕ-157-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությամբ և խմբագրությամբ ուժի մեջ կմտնեն 01.01.18 թ.)

(8-րդ հոդվածի 6-րդ մասը գործում է մինչև 31.12.2019 թ.  համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետի)

 

Հոդված 9.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից տարածքային հարկային մարմին են ներկայացվում`

ա) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` օրենքով հարկային հաշիվ համարվող և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.

բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով լրացված մաքսային հայտարարագրի պատճենը՝ «Բաց թողնումը թույլատրված է» նշումով (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման դեպքերի):

2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում, կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին`

ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար` սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր եռամսյակի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա` հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում.

բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում:

3. Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 810 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(9-րդ հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-59-Ն, 29.10.09 ՀՕ-202-Ն, 22.12.10 ՀՕ-211-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-250-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-244-Ն) 

(9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը 24.11.15 ՀՕ-157-Ն օրենքի 4-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնեն 01.01.18 թ.)

 

Հոդված 10.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի չափով:

3. Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված կարգով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով:

4. (մասն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-250-Ն) 

(10-րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-202-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-250-Ն) 

(10-րդ հոդվածի 3-րդ մասը 24.11.15 ՀՕ-157-Ն օրենքի 5-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.18 թ.)

 

Հոդված 11.

ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն իրենց իրավասության շրջանակներին համապատասխան` ընդունում է վերադաս հարկային մարմինը կամ վերադաս մաքսային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(11-րդ հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-59-Ն) 

 

Հոդված 12.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի հունիսի 24-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000 թ.
ՀՕ-79

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան