ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2010 թվականի N 1040-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Երևան քաղաքում իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցումը «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով իրականացնելու համար համապատասխան տարածքի վերանորոգման և կահավորման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 113262.4 հազ. դրամ, որից` երրորդ եռամսյակում` 40,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), չորրորդ եռամսյակում` 43853.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), և 29409.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1040-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումները |
Չափի միավորը |
Ամբողջ քանակը (ծավալը) |
Ընդհանուր գումարը |
Գնման ձևը |
Պայմանագրերի | |
կնքման ժամկետը |
կատարման վերջնա-ժամկետը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում |
83853.4 |
|||||
Վարչական շենքի հիմնանորոգում |
դրամ |
1 |
83853.4 |
ՆՄ |
օգոստոս |
դեկտեմբեր |
Վարչական սարքավորումներ |
29409.0 |
|||||
Կտրոնի տրամադրման սարք |
հատ |
1 |
1600.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Էլեկտրոնային ցուցատախտակ |
հատ |
1 |
162.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Բազկաթոռ |
հատ |
32 |
1088.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Գրասեղան (120 x 60, դարակներով, ստեղնաշարի և պրոցեսորի համար առանձնացված դարակներով) |
հատ |
75 |
3375.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Աթոռ (աջ կողքից ծալվող սեղանիկով) |
հատ |
20 |
460.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Սեղան (180 x 90` փաստաթղթեր լրացնելու համար) |
հատ |
1 |
80.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Ներքին հեռախոսային կապն ապահովող սարք (TTA-100, 81 հեռախոսի հետ միասին) |
հատ |
1 |
1935.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Ուղղորդող ժապավեն` լրակազմ (մետաղական պարագաներով, կարմիր կտորով պաստառապատված) |
հատ |
1 |
200.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Չհրկիզվող պահարան |
հատ |
15 |
900.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Ֆաքս |
հատ |
4 |
546.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Բազմացնող սարք |
հատ |
5 |
2695.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Զգեստապահարան և գրապահարան` միասին (3-դռնանի) |
հատ |
33 |
3300.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Բազկաթոռ` ղեկավարի |
հատ |
16 |
1280.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Գրասեղան` ղեկավարի (160 x 80` կողային և դիմադիր սեղաններով, դարակներով, պահարանիկով) |
հատ |
17 |
2380.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Գրասեղան` ղեկավարի (160 x 80` կողային և դիմադիր սեղաններով, դարակներով, պահարանիկով) |
հատ |
1 |
350.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Աթոռ |
հատ |
124 |
1488.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Գրապահոց (160 x 80 x 40) |
հատ |
60 |
4200.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Սեղան` խորհրդակցությունների (300 x 150) |
հատ |
2 |
400.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Շերտավարագույր |
քառ. մետր |
550 |
2970.0 |
ՆՄ |
հոկտեմբեր |
դեկտեմբեր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |