ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 40-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 24 որոշումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել հետևյալ անձանց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ`
|
Վալովայա |
Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) |
|
Թիմուր Մեկեշևի Ժակսիլիկովին՝ |
Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) |
|
Ալեքսանդր Միխայիլի Սուբոտինին՝ |
Կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) |
|
Նիկիշինա |
Կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) |
|
Վիկտոր Վլադիմիրի Նազարենկոյին՝ |
Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) |
|
Կադիրկուլով |
Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) |
|
Էմիլ Աբդիկալիեւիչ Կայկիեւին՝ |
Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) |
|
Մարատ Ապսեմետի Կուսաինովին՝ |
Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) |
|
Մինասյան |
Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար): |
(1-ին կետը փոփ. ԵՏԲԽ 31.05.16 թիվ 11, ԵՏԲԽ 14.04.17 թիվ 4, ԵՏԲԽ 14.04.17 թիվ 5, ԵՏԲԽ 12.02.18 թիվ 2, ԵՏԲԽ 31.08.18 թիվ 17, ԵՏԲԽ 21.05.19 թիվ 2)
2. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև կից ներկայացվող պարտականությունների բաշխումը:
3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների թվակազմի մասին» թիվ 5 որոշման 1-ին կետում «13» թիվը փոխարինել «9» թվով:
4. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի նշանակման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմի հաստատման և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 2 որոշումը:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի փետրվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |