ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1994 թ. N 313
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, նրա համակարգի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1,5-ի նկատմամբ:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողների վարձատրության սահմանել ամսական 1500 դրամ:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, նրա համակարգի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը, համաձայն հավելվածի:
4. Սահմանել ժամկետային զինծառայողների դրամական բավարարման չափերը. շարքայինինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, եֆրեյտորինը` շարքայինի նկատմամբ 10 տոկոսով ավելի, իսկ մնացածինը` համաձայն հավելվածի:
5. Մարտական գործողությունների վայր գործուղվելու ամբողջ ժամանակաշրջանում զինծառայողների վարձատրությունը սահմանել պաշտոնային դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության գործող ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
7. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հուլիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱվելՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պաշտպանության նախարարության ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀՀ ներքին գործերի նախարարության ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Զինվորական կոչումներ |
Զինվորական կոչումների |
|
1 |
2 |
| Կրտսեր սերժանտՍերժանտԱվագ սերժանտԱվագԵնթասպաԱվագ ենթասպաԿրտսեր լեյտենանտԼեյտենանտԱվագ լեյտենանտԿապիտանՄայորՓոխգնդապետԳնդապետԳեներալ-մայորԳեներալ-լեյտենանտԳեներալ-գնդապետ |
225 270 315 360 450 495 675 765 855 945 1035 1120 1210 1435 1570 1700 |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |