Գլխավոր տեղեկություն
Համար
N 313
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-28.06.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 1994 թ. N 313

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, նրա համակարգի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1,5-ի նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողների վարձատրության սահմանել ամսական 1500 դրամ:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, նրա համակարգի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի զինծառայողների զինվորական կոչումների  դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

4. Սահմանել ժամկետային զինծառայողների դրամական բավարարման չափերը. շարքայինինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, եֆրեյտորինը` շարքայինի նկատմամբ 10 տոկոսով ավելի, իսկ մնացածինը` համաձայն հավելվածի:

5. Մարտական գործողությունների վայր գործուղվելու ամբողջ ժամանակաշրջանում զինծառայողների վարձատրությունը սահմանել պաշտոնային դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության գործող ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

7. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱվելՎԱԾ
ՀՀ կառավարության 1994 թ.
հուլիսի 14-ի N 313 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պաշտպանության նախարարության ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀՀ ներքին գործերի նախարարության ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Զինվորական կոչումներ

Զինվորական կոչումների
դրույքաչափերը (դրամով)

1

2

Կրտսեր սերժանտՍերժանտԱվագ սերժանտԱվագԵնթասպաԱվագ ենթասպաԿրտսեր լեյտենանտԼեյտենանտԱվագ լեյտենանտԿապիտանՄայորՓոխգնդապետԳնդապետԳեներալ-մայորԳեներալ-լեյտենանտԳեներալ-գնդապետ

225

270

315

360

450

495

675

765

855

945

1035

1120

1210

1435

1570

1700

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.06.1995, N 389 28.06.1995, N 313
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան