ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով նախատեսված «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագիրը, ինչպես նաև օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) մարզիկների և նրանց մարզիչների ստեղծագործական ակտիվ գործունեությունը խրախուսելու և սպորտին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով որոշում եմ.
(նախաբանը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ (այսուհետ` Անվանական թոշակ) հատկացնելու կարգը` համաձայն 1-ին հավելվածի:
(1-ին կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 2-րդ հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 3-րդ հավելվածի:
(3-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
4. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչների Անվանական թոշակը տրամադրել 2009 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 14 Երևան ՆԿ-1-Ն |
Հավելված 1 ՀՀ Նախագահի 2009թ. հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Անվանական թոշակ հատկացնելու ընթացակարգը:
(1-ին կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
2. Անվանական թոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության այն մարզիկներին, ինչպես նաև նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչներին, ովքեր օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում հասել են բարձր արդյունքների:
(2-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
3. Անվանական թոշակ է նշանակվում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությունը ստացած ցուցակի համաձայն, սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված ժամկետներում:
4. Անվանական թոշակի հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Անվանական թոշակի հատկացումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի, սույն կարգի, ինչպես նաև սույն կարգադրության 2-րդ և 3-րդ հավելվածների համաձայն:
6. Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և Անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման նպատակով նախարարի կողմից ստեղծվում է հանձնաժողով, որի 14 անդամներից բաղկացած անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է նախարարը:
(6-րդ կետը փոփ. 15.10.12 ՆԿ-148-Ն, 19.05.15 ՆԿ-69-Ն)
7. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի՝ մեկ, նախարարության՝ վեց, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ չորս, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներից:
(7-րդ կետը լրաց. 15.10.12 ՆԿ-148-Ն, խմբ. 19.05.15 ՆԿ-69-Ն)
8. Անվանական թոշակի թեկնածուների ցանկը, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման վերաբերյալ առաջարկությունները հանձնաժողովը ներկայացնում է նախարարին:
9. Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը` օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքի:
2009 թվականին հատկացվող Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում:
(9-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
10. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի պահանջների, Անվանական թոշակ է նշանակվում նախորդ տարվա մարզական արդյունքների հիման վրա՝ մեկ տարի ժամկետով, համաձայն սույն կարգադրության 2-րդ հավելվածի:
11. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկին և նրա անձնական մարզչին վարկանիշի ձեռքբերման պաշտոնական արձանագրության հիման վրա նշանակվում է Անվանական թոշակ` մարզիկի արդյունքի ձեռքբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից մինչև օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի ավարտին հաջորդող ամսվա 1-ը:
(11-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
12. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակվում է համապատասխան հավաքական թիմերի մարզիկների նախորդ երկու տարվա ընթացքում արդյունքների ձեռքբերման համար` համաձայն սույն կարգադրության 3-րդ հավելվածի:
13. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների համար սահմանված Անվանական թոշակին գումարվում է անձնական մարզչի համար նախատեսված թոշակի 75 տոկոսի չափով հավելում` նրա պատրաստած յուրաքանչյուր մարզիկի համար:
14. Սույն կարգադրության 2-րդ հավելվածով անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակը նշանակվում է մարզիկի հետ մեկ տարուց ոչ պակաս անմիջական աշխատանքի համար` հաշվի առնելով այդ մարզիկի ցուցաբերած մեկ լավագույն արդյունքը:
15. Անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակին լրացուցիչ ավելանում է նրա պատրաստած յուրաքանչյուր այլ մարզիկի ցուցաբերած արդյունքի համար` անձնական մարզչի թոշակի 75 տոկոսի չափով հավելում:
16. Ծանրամարտում Անվանական թոշակ է նշանակվում միայն երկամարտում ցուցաբերած արդյունքների համար:
17. Նախարարը օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ներկայացմամբ, հանձնաժողովի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ կարող է ժամանակավորապես կասեցնել մարզիկին և նրա մարզիչներին Անվանական թոշակի հատկացումն աշխատանքային կարգապահության կամ մարզական ռեժիմի խախտման համար, ինչպես նաև զրկել նշանակված թոշակից` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից հեռացման փաստի հիման վրա:
(17-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 15.10.12 ՆԿ-148-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.05.15 ՆԿ-69-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Կ. Կարապետյան |
Հավելված 2 ՀՀ Նախագահի 2009թ. հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
Մրցման անվանումը | Գրաված տեղը | Անվանական թոշակի ամսավճարի չափը (դրամ) | ||
մարզիկ |
անձնական մարզիչ | |||
1 |
2 |
3 | 4 | 5 |
1. |
Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղեր
Համաշխարհային շախմատային օլիմպիադա, թիմային առաջնություն |
1-ին
2-րդ
3-րդ
4-6-րդ
վարկանիշի
1-ին |
500.000
350.000
300.000
100.000
90.000
400.000 250.000 150.000 |
250.000
175.000
150.000
50.000
45.000
200.000 125.000 75.000 |
2. | Աշխարհի առաջնություն | 1-ին 2-րդ 3-րդ |
300.000 200.000 150.000 |
150.000 100.000 75.000 |
3. | Եվրոպայի առաջնություն | 1-ին 2-րդ 3-րդ |
150.000 120.000 100.000 |
75.000 60.000 50.000 |
4. |
Պատանեկան օլիմպիական խաղեր, երիտասարդների աշխարհի առաջնություն, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր |
1-ին 2-րդ 3-րդ |
120.000 90.000 70.000 | 60.000 45.000 35.000 |
5. | Երիտասարդների Եվրոպայի առաջնություն | 1-ին 2-րդ 3-րդ |
100.000 80.000 60.000 |
50.000 40.000 30.000 |
6. | Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնություն | 1-ին 2-րդ 3-րդ |
80.000 70.000 60.000 |
40.000 35.000 30.000 |
7. |
Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն |
1-ին 2-րդ 3-րդ |
60.000 50.000 40.000 | 30.000 25.000 20.000 |
8. |
Աշխարհի և Եվրոպայի մեծահասակների առաջնություններ (բացառությամբ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, թեքվոնդո, ծանրամարտ, շախմատ մարզաձևերի) |
4-24-րդ |
60.000 |
30.000 |
9. |
Աշխարհի և Եվրոպայի հաշմանդամային սպորտի շրջանակներում մեծահասակների առաջնություններ |
4-24-րդ | 60.000 | 30.000: |
(հավելվածը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Կ. Կարապետյան |
Հավելված 3 ՀՀ Նախագահի2009թ. հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
Մրցման անվանումը | Գրաված տեղը | Անվանական թոշակի ամսավճարի չափը (դրամ) | ||||
ՀՀ ազգա-յին հա-վաքա-կանի գլխավոր մարզիչ |
ՀՀ ազգա-յին հա-վաքա-կանի մարզիչ |
ՀՀ |
ՀՀ պատա- | |||
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 | 7 |
1. |
Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղեր
|
1-3-րդ տեղերի, վարկանիշի ձեռք-բերման համար
1-3-րդ |
200.000 | 140.000 | ||
2. | Երիտասարդների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն | 1-3-րդ | 120.000 | |||
3. | Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ | 1-3-րդ | 90.000: |
(հավելվածը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Կ. Կարապետյան |