Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-1-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.05.2015-03.03.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.26/5(671) Հոդ.108
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով նախատեսված «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագիրը, ինչպես նաև օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) մարզիկների և նրանց մարզիչների ստեղծագործական ակտիվ գործունեությունը խրախուսելու և սպորտին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով որոշում եմ.

(նախաբանը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ (այսուհետ` Անվանական թոշակ) հատկացնելու կարգը` համաձայն 1-ին հավելվածի:

(1-ին կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 2-րդ հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 3-րդ հավելվածի:

(3-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

4. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչների Անվանական թոշակը տրամադրել 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 14

Երևան

ՆԿ-1-Ն

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2009թ. հունվարի 14-ի

ՆԿ-1-Ն կարգադրության

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Անվանական թոշակ հատկացնելու ընթացակարգը:

(1-ին կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

2. Անվանական թոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության այն մարզիկներին, ինչպես նաև նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչներին, ովքեր օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում հասել են բարձր արդյունքների:

(2-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

3. Անվանական թոշակ է նշանակվում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությունը ստացած ցուցակի համաձայն, սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված ժամկետներում: 

4. Անվանական թոշակի հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Անվանական թոշակի հատկացումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի, սույն կարգի, ինչպես նաև սույն կարգադրության 2-րդ և 3-րդ հավելվածների համաձայն:

6. Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և Անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման նպատակով նախարարի կողմից ստեղծվում է հանձնաժողով, որի 14 անդամներից բաղկացած անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է նախարարը:

(6-րդ կետը փոփ. 15.10.12 ՆԿ-148-Ն, 19.05.15 ՆԿ-69-Ն)

7. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի՝ մեկ, նախարարության՝ վեց, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ չորս, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներից:

(7-րդ կետը լրաց. 15.10.12 ՆԿ-148-Ն, խմբ. 19.05.15 ՆԿ-69-Ն)

8. Անվանական թոշակի թեկնածուների ցանկը, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման վերաբերյալ առաջարկությունները հանձնաժողովը ներկայացնում է նախարարին:

9. Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը` օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքի:

2009 թվականին հատկացվող Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում:

(9-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

10. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի պահանջների, Անվանական թոշակ է նշանակվում նախորդ տարվա մարզական արդյունքների հիման վրա՝ մեկ տարի ժամկետով, համաձայն սույն կարգադրության 2-րդ հավելվածի:    

11. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկին և նրա անձնական մարզչին վարկանիշի ձեռքբերման պաշտոնական արձանագրության հիման վրա նշանակվում է Անվանական թոշակ` մարզիկի արդյունքի ձեռքբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից մինչև օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի ավարտին հաջորդող ամսվա 1-ը:

(11-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

12. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակվում է համապատասխան հավաքական թիմերի մարզիկների նախորդ երկու տարվա ընթացքում արդյունքների ձեռքբերման համար` համաձայն սույն կարգադրության 3-րդ հավելվածի:

13. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների համար սահմանված Անվանական թոշակին գումարվում է անձնական մարզչի համար նախատեսված թոշակի 75 տոկոսի չափով հավելում` նրա պատրաստած յուրաքանչյուր մարզիկի համար:

14. Սույն կարգադրության 2-րդ հավելվածով անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակը նշանակվում է մարզիկի հետ մեկ տարուց ոչ պակաս անմիջական աշխատանքի համար` հաշվի առնելով այդ մարզիկի ցուցաբերած մեկ լավագույն արդյունքը:

15. Անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակին լրացուցիչ ավելանում է նրա պատրաստած յուրաքանչյուր այլ մարզիկի ցուցաբերած արդյունքի համար` անձնական մարզչի թոշակի 75 տոկոսի չափով հավելում:

16. Ծանրամարտում Անվանական թոշակ է նշանակվում միայն երկամարտում ցուցաբերած արդյունքների համար:

17. Նախարարը օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ներկայացմամբ, հանձնաժողովի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ կարող է ժամանակավորապես կասեցնել մարզիկին և նրա մարզիչներին Անվանական թոշակի հատկացումն աշխատանքային կարգապահության կամ մարզական ռեժիմի խախտման համար, ինչպես նաև զրկել նշանակված թոշակից` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից հեռացման փաստի հիման վրա:

(17-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 15.10.12 ՆԿ-148-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.05.15 ՆԿ-69-Ն)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Կ. Կարապետյան

 

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2009թ. հունվարի 14-ի

ՆԿ-1-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

 

    Մրցման անվանումը   Գրաված տեղը Անվանական թոշակի ամսավճարի չափը
(դրամ)

մարզիկ

անձնական մարզիչ

1

2

3 4 5
1.

Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաշխարհային շախմատային

օլիմպիադա, թիմային

առաջնություն

1-ին

 

2-րդ

 

3-րդ

 

4-6-րդ

 

 

վարկանիշի
ձեռքբերման
համար

 

1-ին
2-րդ
3-րդ

500.000

 

350.000

 

300.000

 

100.000

 

 

90.000

 

 

 

400.000

250.000

150.000

250.000

 

175.000

 

150.000

 

50.000

 

 

45.000

 

 

 

200.000

125.000

75.000

2. Աշխարհի առաջնություն 1-ին
2-րդ
3-րդ
300.000
200.000
150.000
150.000
100.000
75.000
3. Եվրոպայի առաջնություն 1-ին
2-րդ
3-րդ
150.000
120.000
100.000
75.000
60.000
50.000
4.

Պատանեկան օլիմպիական խաղեր,

երիտասարդների աշխարհի առաջնություն,

համաշխարհային ուսանողական

մարզական խաղեր

1-ին

2-րդ

3-րդ

120.000 90.000 70.000 60.000 45.000 35.000
5. Երիտասարդների Եվրոպայի առաջնություն 1-ին
2-րդ
3-րդ
100.000
80.000
60.000
50.000
40.000
30.000
6. Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնություն 1-ին
2-րդ
3-րդ
80.000
70.000
60.000
40.000
35.000
30.000  
7.

Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն

1-ին

2-րդ

3-րդ

60.000 50.000 40.000 30.000 25.000 20.000
8.

Աշխարհի և Եվրոպայի մեծահասակների առաջնություններ (բացառությամբ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, թեքվոնդո, ծանրամարտ, շախմատ մարզաձևերի)

4-24-րդ

60.000

 30.000
9.

Աշխարհի և Եվրոպայի հաշմանդամային սպորտի շրջանակներում մեծահասակների առաջնություններ

  4-24-րդ   60.000   30.000:

(հավելվածը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Կ. Կարապետյան

 

 

Հավելված 3

ՀՀ Նախագահի

2009թ. հունվարի 14-ի

ՆԿ-1-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

 

    Մրցման անվանումը   Գրաված տեղը Անվանական թոշակի ամսավճարի չափը
(դրամ)

ՀՀ ազգա-յին հա-վաքա-կանի գլխավոր մարզիչ

ՀՀ ազգա-յին հա-վաքա-կանի մարզիչ

ՀՀ
երիտա-սարդական հավաքական թիմի ավագ մարզիչ

ՀՀ պատա-
նեկան հավաքա-կան թիմի ավագ մարզիչ

1

2

3 4 5 6 7
1.

Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղեր

 


 




Համաշխարհային շախմատային օլիմպիադա (թիմային հաշվարկ), աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, պատանեկան օլիմպիական խաղեր, երիտասարդների աշխարհի առաջնություն, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր

1-3-րդ

տեղերի,

վարկանիշի

ձեռք-բերման

համար

 

 

 

 

1-3-րդ

200.000 140.000            
2. Երիտասարդների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն 1-3-րդ     120.000  
3. Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ   1-3-րդ               90.000:

(հավելվածը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Կ. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆԿ-48-Ն 09.04.2018, ՆԿ-1-Ն
27.02.2016, ՆԿ-23-Ն 03.03.2016, ՆԿ-1-Ն
19.05.2015, ՆԿ-69-Ն 28.05.2015, ՆԿ-1-Ն
15.10.2012, ՆԿ-148-Ն 25.10.2012, ՆԿ-1-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան