ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
| 
 3 փետրվարի 2020 թվականի  | 
 թիվ 18  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի թիվ 66 կարգադրությամբ հաստատված՝ Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից`  | |
| 
 Սիմոնյան Վարոս Հարությունի՝  | 
 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ  | 
| 
 Ղազախստանի Հանրապետությունից`  | |
| 
 Բաիտով Կանատ Կուրմաշի՝  | 
 Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահ  | 
| 
 Սեյդումանով Ադիլ Մանատի՝  | 
 Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ինդուստրիալ և ենթակառուցվածքային համագործակցության վարչության ղեկավար  | 
| 
 Տլեուբերգենով Շինգիս Ագլամուլի՝  | 
 Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ինդուստրիալ և ենթակառուցվածքային վարչության գլխավոր փորձագետ  | 
| 
 Ղրղզստանի Հանրապետությունից`  | |
| 
 Կայիպով Ամանբայ Կայիպի՝  | 
 Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ  | 
| 
 Ռուսաստանի Դաշնությունից`  | |
| 
 Եվտուխով Վիկտոր Լեոնիդի՝  | 
 Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ-պետական քարտուղար  | 
| 
 Յոլկինա Մարիա Իգորի՝  | 
 Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսական, սննդամթերքի և շինարարաճանապարհային մեքենաշինության դեպարտամենտի տնօրեն․  | 
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
| 
 Ասաուտաև Բախտիար Բերիկի՝  | 
 Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ  | 
| 
 Ժապարկուլով Նուրժան Բակիտի՝  | 
 Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վարչության ղեկավար  | 
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ա. Բաբայանին, Գ.Բ. Սվիդերսկուն, Ժ.Ժ. Տայժանովին, Ժ.Տ. Հասանովին, Ժ.Կ. Սագինբաևին, Ա.Վ. Գրուզդևին և Ե.Ա. Կորնևոյին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`  | 
 Մ. Մյասնիկովիչ  |