Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2020-17.10.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.02.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

3 փետրվարի 2020 թվականի

թիվ 18

քաղ. Մոսկվա

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի թիվ 66 կարգադրությամբ հաստատված՝ Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Հայաստանի Հանրապետությունից`

Սիմոնյան Վարոս Հարությունի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից`

Բաիտով Կանատ Կուրմաշի՝

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահ

Սեյդումանով Ադիլ Մանատի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ինդուստրիալ և ենթակառուցվածքային համագործակցության վարչության ղեկավար

Տլեուբերգենով Շինգիս Ագլամուլի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ինդուստրիալ և ենթակառուցվածքային վարչության գլխավոր փորձագետ

Ղրղզստանի Հանրապետությունից`

Կայիպով Ամանբայ Կայիպի՝

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից`

Եվտուխով Վիկտոր Լեոնիդի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ-պետական քարտուղար

Յոլկինա Մարիա Իգորի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսական, սննդամթերքի և շինարարաճանապարհային մեքենաշինության դեպարտամենտի տնօրեն․

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Ասաուտաև Բախտիար Բերիկի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ժապարկուլով Նուրժան Բակիտի՝

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վարչության ղեկավար

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ա. Բաբայանին, Գ.Բ. Սվիդերսկուն, Ժ.Ժ. Տայժանովին, Ժ.Տ. Հասանովին, Ժ.Կ. Սագինբաևին, Ա.Վ. Գրուզդևին և Ե.Ա. Կորնևոյին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ