ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
3 մարտի 2020 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Դաուտովա Դինարա Դյուսենգալի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության դեղամիջոցների դեղագործական փորձաքննության վարչության ղեկավար |
|
Ժիենբաև Տիմուր Մուրատկազիի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության դեղամիջոցների մասնագիտացված դեղագործական փորձաքննության դեպարտամենտի համակարգող |
|
Տանագուզովա Բերեկե Մեյրամբեկի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության լաբորատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար |
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
|
Գիլդեևա Գելիա Նյազիֆի՝ |
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան» (Սեչենովի համալսարան) բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար կրթական հաստատության դեղամիջոցների շրջանառության ոլորտում կազմակերպման և կառավարման ամբիոնի պրոֆեսոր |
|
Կոսենկո Վալենտինա Վլադիմիրի՝ |
Առողջապահության ոլորտում վերահսկողության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ. |
բ) նշել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները.
|
Իդրիսովա Կարլիգաշ Սադիրի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի առաջին կարգի փորձագետ |
|
Սատիբալդիևա Ժանատ Աբենի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության բժշկական նշանակության արտադրատեսակների մասնագիտացված փորձաքննության դեպարտամենտի առաջին կարգի փորձագետ |
|
Տուլեգենովա Արդակ Ուրինբասարի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի ղեկավար |
|
Լյակինա Մարինա Նիկոլայի՝ |
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական նշանակության արտադրատեսակների փորձաքննության գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության դեղագրքի և միջազգային համագործակցության կենտրոնի տնօրենի տեղակալ |
|
Սաքանյան Ելենա Իվանի՝ |
««Միկրոգեն» բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների գիտաարտադրական միավորում» բաժնետիրական ընկերության գիտական գծով տնօրեն. |
գ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Պ.Ն. Դերյաբինին, Ռ.Ռ. Կալելովային, Ե.Ա. Սևերովային, Ա.Գ. Ցինդիմեևին և Տ.Բ. Շեմերյանկինային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |