Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.03.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

3 մարտի 2020 թվականի

թիվ 33

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.

 

Ղազախստանի Հանրապետությունից՝

Դաուտովա Դինարա Դյուսենգալի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության դեղամիջոցների դեղագործական փորձաքննության վարչության ղեկավար

Ժիենբաև Տիմուր Մուրատկազիի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության դեղամիջոցների մասնագիտացված դեղագործական փորձաքննության դեպարտամենտի համակարգող

Տանագուզովա Բերեկե Մեյրամբեկի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության լաբորատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար

Ռուսաստանի Դաշնությունից՝

Գիլդեևա Գելիա Նյազիֆի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան» (Սեչենովի համալսարան) բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար կրթական հաստատության դեղամիջոցների շրջանառության ոլորտում կազմակերպման և կառավարման ամբիոնի պրոֆեսոր

Կոսենկո Վալենտինա Վլադիմիրի՝

Առողջապահության ոլորտում վերահսկողության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ.

 

բ) նշել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները.

 

Իդրիսովա Կարլիգաշ Սադիրի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի առաջին կարգի փորձագետ

Սատիբալդիևա Ժանատ Աբենի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության բժշկական նշանակության արտադրատեսակների մասնագիտացված փորձաքննության դեպարտամենտի առաջին կարգի փորձագետ

Տուլեգենովա Արդակ Ուրինբասարի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման և անվտանգության հանձնաժողովի «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման կենտրոնի ղեկավար

Լյակինա Մարինա Նիկոլայի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական նշանակության արտադրատեսակների փորձաքննության գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության դեղագրքի և միջազգային համագործակցության կենտրոնի տնօրենի տեղակալ

Սաքանյան Ելենա Իվանի՝

««Միկրոգեն» բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների գիտաարտադրական միավորում» բաժնետիրական ընկերության գիտական գծով տնօրեն.

 

գ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Պ.Ն. Դերյաբինին, Ռ.Ռ. Կալելովային, Ե.Ա. Սևերովային, Ա.Գ. Ցինդիմեևին և Տ.Բ. Շեմերյանկինային։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ