ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«17» հոկտեմբեր 2025 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10․1 հոդվածի 3-րդ մասի 5 և 5․1 կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի «ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր» N 07-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) Ձևաթերթ 1–ի «ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
1. |
Իրականացվող հատուկ աշխատանքների անվանումը |
համառոտ նկարագրությունը |
2. |
Կապալառու կազմակերպություն |
անվանումը, տնօրենի անուն, ազգանունը |
3. |
Շինաշխատանքների ղեկավար (աշխղեկ) |
անունը, ազգանունը |
4. |
Շինաշխատանքների որակի տեխնիկական հսկող |
անունը, ազգանունը |
5. |
Շինաշխատանքներում ներգրավված բանվորական անձնակազմ |
անունը, ազգանունը |
5.1 |
… |
|
5.2 |
… |
|
5.3 |
… |
|
6. |
Շինաշխատանքների մեկնարկ |
ամսաթիվը, ժամը |
7. |
Շինաշխատանքների կանխատեսվող և փաստացի ավարտ |
ամսաթիվը, ժամը |
8. |
Շինարարական հրապարակում անվտանգության և հատուկ պայմանների ապահովում |
իրականացված անվտանգության և հատուկ միջոցառումների համառոտ նկարագրությունը |
9. |
Կարգագիր-թույլտվության տրամադրում |
ամսաթիվը, ժամը |
10. |
Կարգագիր-թույլտվության երկարաձգման ժամկետ (ըստ անհրաժեշտության) |
ամսաթիվը , ժամը |
11. |
Շինաշխատանքներն իրագործելու պայմանների ստուգում, բանվորական անձնակազմի իրազեկում, թույլտվության տրամադրում |
պայմանների ստուգման, բանվորական անձնակազմի իրազեկման և թույլտվության տրամադրման ամսաթիվը, ժամը, |
11.1 |
պատասխանատու աշխղեկի ստորագրությունը | |
11.2 |
որակի տեխնիկական հսկողի ստորագրությունը | |
12. |
Շինաշխատանքներում ներգրավված բանվորական աշխատակազմի ստորագրություններ՝ 1-12 կետերի մասով իրազեկված լինելու վերաբերյալ |
|
12.1 |
… |
|
12.2 |
… |
|
12.3 |
… |
Գործատուի |
_______________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը) |
։» |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
10/17/2025 |
Ե. Վարդանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական:
