ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 ապրիլի 2025 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՅՐՎՈՂ ԳԱԶԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մայիսի 17-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 81 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ 39 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
|
Համարը՝ ը/կ |
ՍՄԴ/ՄՏԿ-ի ծածկագիրը |
Թեմայի ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը։ Աշխատանքների տեսակները |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետներ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակողը |
ՄՏԿ-ի հետ համաձայնեցման մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում) | |
|
սկիզբը |
ավարտը | |||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
1 |
75.060/052 |
052.RU. 1 |
Գազ բնական. Բաղադրության որոշում՝ անորոշության գնահատմամբ գազային քրոմատագրման մեթոդով։ Մաս 3․ Ճշգրտությունը եւ տեղաշարժը ԳՕՍՏ 31371.3- 2008-ի վերանայում |
թիվ 1-4 հավելվածներ, ցուցանիշներ՝ «բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)», «թթվածնի մոլային բաժինը». «ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը». «մեթանի մոլային բաժինը». «ազոտի մոլային բաժինը». «չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը» |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
համաձայնեցված է |
|
2 |
75.060/052 |
052.RU.2 |
Գազ բնական։ Բաղադրության որոշում՝ անորոշության գնահատմամբ գազային քրոմատագրման մեթոդով։ Մաս 4․ Վերլուծիչի արդյունավետությանը ներկայացվող պահանջները. ԳՕՍՏ 31371.4- 2008-ի վերանայում |
թիվ 1 - 4 հավելվածներ, ցուցանիշներ՝ «բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)». «թթվածնի մոլային բաժինը». «ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը». «մեթանի մոլային բաժինը». «ազոտի մոլային բաժինը», «չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը» |
2026 թվական |
2027 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
համաձայնեցված է |
|
3 |
75.060/052 |
052.RU.3 |
Գազ բնական։ Բաղադրության որոշում՝ անորոշության գնահատմամբ գազային քրոմատագրման մեթոդով։ Մաս 7․ Բաղադրիչների մոլային բաժնի չափումների մեթոդիկա։ ԳՕՍՏ 31371.7-2020-ում փոփոխությունների կատարում |
թիվ 1 - 4 հավելվածներ, ցուցանիշներ՝ «բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)», «թթվածնի մոլային բաժինը», «ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը», «մեթանի մոլային բաժինը», «ազոտի մոլային բաժինը», «չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը» |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
համաձայնեցված է |
|
4 |
75.060/052 |
052.RU.4 |
Գազ բնական՝ հեղուկացված. Բաղադրիչների կազմի որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով։ ԳՕՍՏ-ի մշակում |
հավելված թիվ 4, ցուցանիշներ՝ «բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)». «մեթանի մոլային բաժինը». «ազոտի մոլային բաժինը». «ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը». «թթվածնի մոլային բաժինը» |
2026 թվական |
2027 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
համաձայնեցված է |