Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.04.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2025 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՅՐՎՈՂ ԳԱԶԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մայիսի 17-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 81 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ 39 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ/ՄՏԿ-ի ծածկագիրը

Թեմայի ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը։ Աշխատանքների տեսակները

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետներ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակողը

ՄՏԿ-ի հետ համաձայնեցման մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում)

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

8

9

1

75.060/052

052.RU. 1

Գազ բնական. Բաղադրության որոշում՝ անորոշության գնահատմամբ գազային քրոմատագրման մեթոդով։ Մաս 3․ Ճշգրտությունը եւ տեղաշարժը ԳՕՍՏ 31371.3- 2008-ի վերանայում

թիվ 1-4 հավելվածներ, ցուցանիշներ՝ «բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)», «թթվածնի մոլային բաժինը». «ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը». «մեթանի մոլային բաժինը». «ազոտի մոլային բաժինը». «չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը»

2024 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

համաձայնեցված է

2

75.060/052

052.RU.2

Գազ բնական։ Բաղադրության որոշում՝ անորոշության գնահատմամբ գազային քրոմատագրման մեթոդով։ Մաս 4․ Վերլուծիչի արդյունավետությանը ներկայացվող պահանջները. ԳՕՍՏ 31371.4- 2008-ի վերանայում

թիվ 1 - 4 հավելվածներ, ցուցանիշներ՝ «բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)». «թթվածնի մոլային բաժինը». «ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը». «մեթանի մոլային բաժինը». «ազոտի մոլային բաժինը», «չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը»

2026 թվական

2027 թվական

Ռուսաստանի Դաշնություն

համաձայնեցված է

3

75.060/052

052.RU.3

Գազ բնական։ Բաղադրության որոշում՝ անորոշության գնահատմամբ գազային քրոմատագրման մեթոդով։ Մաս 7․ Բաղադրիչների մոլային բաժնի չափումների մեթոդիկա։ ԳՕՍՏ 31371.7-2020-ում փոփոխությունների կատարում

թիվ 1 - 4 հավելվածներ, ցուցանիշներ՝ «բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)», «թթվածնի մոլային բաժինը», «ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը», «մեթանի մոլային բաժինը», «ազոտի մոլային բաժինը», «չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը»

2024 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

համաձայնեցված է

4

75.060/052

052.RU.4

Գազ բնական՝ հեղուկացված. Բաղադրիչների կազմի որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակում

հավելված թիվ 4, ցուցանիշներ՝ «բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)». «մեթանի մոլային բաժինը». «ազոտի մոլային բաժինը». «ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը». «թթվածնի մոլային բաժինը»

2026 թվական

2027 թվական

Ռուսաստանի Դաշնություն

համաձայնեցված է