ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 20 օգոստոսի 2024 թվականի  | 
 թիվ 101  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 431-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2025 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝  | 
 Բ. Սագինտաև  | 
| 
 
  | 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ 101 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 186 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| 
 
  | 
 «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 186 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ 101 որոշման խմբագրությամբ)  | 
ՁԵՎ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրի
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր
| 
 Այն երկիրը, որի մաքսային մարմնի կողմից տրվել է ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու մասին վկայականը1 (այսուհետ՝ վկայական)  | 
 Տեղեկություններ վկայականի մասին  | ||||
| 
 Իրավաբանական անձին ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը2  | 
 Վկայականի համարը  | 
 Վկայականի տիպը3  | 
 Վկայականն ուժի մեջ մտնելու ամսաթիվը4  | 
 Վկայականի գործողության կարգավիճակը5  | |
| 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 Տեղեկություններ՝ լիազորված տնտեսական օպերատորի (իրավաբանական անձի) և դրա առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (մասնաճյուղերի) մասին  | |||||
| 
 Լրիվ անվանումը  | 
 Կրճատ անվանումը6  | 
 Հարկային համարը 7  | 
 Գտնվելու վայրը  | 
 Փաստացի հասցեն8  | 
 Մասնաճյուղի հատկանիշը9  | 
| 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
| 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
 12  | 
| 
 Տեղեկություններ լիազորված տնտեսական օպերատորի այն շինությունների, սենքերի (սենքերի մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) մասին, որոնք նախատեսված են օգտագործման համար կամ օգտագործվում են ապրանքների ժամանակավոր պահպանման (այսուհետ`պահպանման վայրեր) համար10  | ||||||
| 
 Պահպանման վայրի անվանումը  | 
 պահպանման վայրի փաստացի հասցեն  | 
 պահպանման վայրի մակերեսը11 (մ2)  | 
 պահպանման վայրի օգտագործման հիմքը  | |||
| 
 Օգտագործման հիմքի ծածկագիրը12  | 
 օգտագործման հիմք հանդիսացող փաստաթղթի համարը և ամսաթիվը  | 
 Օգտագործման իրավունքի մեկնարկի ամսաթիվը  | 
 Օգտագործման իրավունքի ավարտի ամսաթիվը  | |||
| 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
||||
| 
 13  | 
 14  | 
 15  | 
 16  | 
 17  | 
 18  | 
 19  | 
| 
 Տեղեկություններ այն մաքսային մարմինների մասին, որոնց վերապահված է պահպանման վայրերի հսկողությունը  | 
 Տեղեկություններ13 պարտավորությունների կատարումն ապահովելու մասին (այսուհետ՝ ապահովում)  | ||||||
| 
 այն մաքսային մարմնի ծածկագիրը, որի գործունեության տարածա-շրջանում է գրանցված պահպանման վայրը  | 
 մաքսային հսկողության գոտու համարը կամ դրա ստեղծումը հաստատող փաստաթղթի համարն ու ամսաթիվը  | 
 մաքսային հսկողու-թյան գոտու ստեղծման ամսաթիվը  | 
 մաքսային հսկողության գոտու վերացման ամսաթիվը  | 
 ապա-հովման եղանակը  | 
 ապահովման փաստաթղթի համարը և ամսաթիվը  | 
 ապահովման փաստաթղթի գործողու-թյանմեկնարկի ամսաթիվը  | 
 ապահովման փաստաթղթի գործողության ավարտի ամսաթիվը  | 
| 
 ՀՏ  | 
 ՀՏ  | 
||||||
| 
 20  | 
 21  | 
 22  | 
 23  | 
 24  | 
 25  | 
 26  | 
 27  | 
| 
 Տեղեկություններ վկայականի գործողությունը կասեցնելու և վերականգնելու մասին  | 
 Տեղեկություններ ռեեստրից հանելու մասին  | ||||
| 
 վկայականի գործողությունը կասեցնելու մասին փաստաթղթի համարը և ամսաթիվը  | 
 վկայականի գործողությունը կասեցնելու ամսաթիվը14  | 
 վկայականի գործողությունը վերականգնելու մասին փաստաթղթի համարը և ամսաթիվը  | 
 վկայականի գործողությունը վերականգնելու ամսաթիվը  | 
 ռեեստրից հանելու մասին փաստաթղթի համարը և ամսաթիվը  | 
 ռեեստրից հանելու ամսաթիվը  | 
| 
 ՀՏ  | 
|||||
| 
 28  | 
 29  | 
 30  | 
 31  | 
 32  | 
 33  | 
____________________________
1Երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 22 հավելված):
2 Վկայականի կարգավիճակը փոխվելիս մնում է անփոփոխ։
3Ունի հետևյալ նշանակությունները՝
1՝ առաջին տիպի վկայական.
2՝ երկրորդ տիպի վկայական.
3՝ երրորդ տիպի վկայական:
4 Վկայականի կարգավիճակը փոխվելիս մնում է անփոփոխ և որոշվում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 432-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան։
5Ունի հետևյալ նշանակությունները՝
02՝ գործում է.
03՝ կասեցվել է.
04՝ վերականգնվել է և գործում է.
05՝ չի գործում։
6Լրացվում է լիազորված տնտեսական օպերատորի (իրավաբանական անձի) կրճատ անվանման առկայության դեպքում:
7Ունի հետևյալ նշանակությունները՝
ՀՎՀՎ՝ հարկ վճարողի հաշվառման համարը (Հայաստանի Հանրապետության համար).
ՎՀՀ՝ վճարողի հաշվառման համարը (Բելառուսի Հանրապետության համար).
ԲՆՀ՝ բիզնես-նույնականացման համարը (Ղազախստանի Հանրապետության համար).
ՆՀՀ՝ նույնականացման հարկային համարը (Ղրղզստանի Հանրապետության համար).
ՀՎՆՀՀ/ՀՎՊԾ՝ hարկ վճարողի նույնականացման հարկային համարը/հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (Ռուսաստանի Դաշնության համար):
8Չի լրացվում Բելառուսի Հանրապետությունում, ինչպես նաև փաստացի հասցեն՝ լիազորված տնտեսական օպերատորի (իրավաբանական անձի) գտնվելու վայրի հետ համընկնելու դեպքում:
9Նախատեսված է լիազորված տնտեսական օպերատորին (իրավաբանական անձին) առանձնացնելու համար, ըստ «0» հատկանիշի առկայության, դրա առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումներից (մասնաճյուղերից)` ըստ դրանց բնական շարքի թվերի, սկսած 1-ից, բաղկացած արժեքներով հատկանիշների առկայության:
10Կարող է չլրացվել իրավաբանական անձին ռեեստրում ընդգրկելու դեպքում՝ առաջին տիպի վկայականի տրամադրմամբ:
11Պահպանման վայրի մակերեսի արժեքը նշվում է որպես ոչ բացասական տասանիշ թիվ՝ ստորակետից հետո երկու նիշերով:
12Ունի հետևյալ նշանակությունները՝
01՝ գտնվում է սեփականության ներքո.
02՝ գտնվում է վարձակալության ներքո.
03՝ գտնվում է տնտեսավարման ներքո.
04՝ գտնվում է օպերատիվ կառավարման ներքո:
13Չի լրացվում երկրորդ տիպի (բացառությամբ ապրանքների արտադրության գործունեություն իրականացնող և (կամ) ապրանքներ արտահանող այն իրավաբանական անձանց, որոնց ֆինանսական կայունությունը սահմանված արժեքներին չի համապատասխանում) և երրորդ տիպի վկայականի տրամադրմամբ իրավաբանական անձին ռեեստրում ընդգրկելու դեպքում:
14Վկայականի գործողությունը վերականգնելու դեպքում՝ դրա գործողությունը կասեցնելու մասին տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ «Իտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցիում պաշտոնական կայքում չեն տեղադրվում։
| 
 Ծանոթագրություն․  | 
 «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Մաքսային մարմնի պաշտոնական կայքում տեղադրվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում պարունակվում են «ՀՏ» (հանրային տեղեկություններ) նշում ունեցող տեղեկություններ, բացառությամբ այն իրավաբանական անձանց մասին տեղեկությունների, որոնք հանվել են ռեեստրից ։»  | 
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման թիվ 187 որոշմամբ հաստատված կարգում՝
ա) 6-րդ կետում՝
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկում՝ տեղեկությունները ներկայացվում են անդամ պետության ռեեստրում այդպիսի տեղեկությունները ներառելու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում․»․
«բ», «գ» և «դ» ենթակետերում «ոչ ուշ, քան վկայականի գործողությունը կասեցնելու ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում.» բառերը փոխարինել «վկայականի գործողությունը կասեցնելու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում», լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետերով՝
«ե) անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելիս նրա կողմից հայտարարված տեղեկությունների փոփոխություն՝ տեղեկությունները ներկայացվում են անդամ պետության ռեեստրում փոփոխությունները կատարելու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում․»․
«զ) անդամ պետության ռեեստրից լիազորված տնտեսական օպերատորին հանելու մասին անդամ պետության մաքսային մարմնի որոշման չեղարկումը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա՝ տեղեկությունները ներկայացվում են լիազորված տնտեսական օպերատորի վկայականի կարգավիճակի մասին փոփոխություններն անդամ պետության ռեեստրում կատարելու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում․»․
բ) 8-րդ կետում «ընդհանուր ռեեստրը հրապարակում է Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում» բառերը փոխարինել «ընդհանուր ռեեստրը տեղադրում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում»․
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝
«9. Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում տեղադրման ենթակա է այն ընդհանուր ռեեստրը, որը պարունակում է տեղեկություններ այն լիազորված տնտեսական օպերատորների (իրավաբանական անձանց) մասին, որոնց անդամ պետության ռեեստրում ընդգրկելու մասին վկայականներն ունեն հետևյալ կարգավիճակները՝
ա) «գործում է»․
բ) «կասեցվել է»․
գ) «վերականգնվել է և գործում է»։»։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 17 թիվ 111 որոշմամբ հաստատված՝ «Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի իրականացման կանոններում՝
ա) 5-րդ կետի «դ» ենթակետում «ընդհանուր ռեեստրի հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում» բառերը փոխարինել «ընդհանուր ռեեստրի տեղադրումը Միության պաշտոնական կայքում»․
բ) 7-րդ կետում՝
երկրորդ պարբերության մեջ՝ «գործունեությունը կասեցնելու (վերսկսելու)» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձին անդամ պետության ռեեստրից հանելու մասին անդամ պետության մաքսային մարմնի որոշման չեղարկման հետ կապված՝ լիազորված տնտեսական օպերատորի վկայականի կարգավիճակը փոփոխելու» բառերով․
տասներկուերորդ-տասնչորսերորդ պարբերություններում «օրացուցային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով․
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Լիազորված մարմինը, որն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրականացրել է լիազորված տնտեսական օպերատորի վկայականի կարգավիճակի փոփոխություն դատարանի՝ անդամ պետության մաքսային մարմնի՝ իրավաբանական անձին անդամ պետության ռեեստրից հանելու մասին որոշումը չեղարկելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա, ներկայացնում է համապատասխան տեղեկությունները Հանձնաժողով՝ անդամ պետության ռեեստրում այդ փոփոխությունների կատարման ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։ Ընդ որում, վկայականի գործողության կարգավիճակը ներկայացվող տեղեկություններում նշվում է «02» («գործում է») արժեքով, իսկ Բելառուսի Հանրապետության համար՝ «04» («վերականգնվել է և գործում է») արժեքով։»․
գ) 8-րդ կետում՝
հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միության պաշտոնական կայքում ընդհանուր ռեեստրի տեղադրում.»
յոթերորդ պարբերությունում «ընդհանուր ռեեստրում տեղեկությունների թարմացում» բառերը փոխարինել «Միության պաշտոնական կայքում ընդհանուր ռեեստրի թարմացում»․
տասներորդ-տասներեքերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Միության պաշտոնական կայքում տեղադրման ենթակա է այն ընդհանուր ռեեստրը, որում պարունակվում են տեղեկություններ այն լիազորված տնտեսական օպերատորների (իրավաբանական անձանց) մասին, որոնց վկայականներն ունեն հետևյալ կարգավիճակները՝
«գործում է»․
«կասեցվել է»․
«վերականգնվել է և գործում է»։»․
դ) 9-րդ կետի տեքստում համապատասխան հոլովով «տեղեկատվական պորտալ», «պորտալ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «պաշտոնական կայք» բառերով.
ե) 10-րդ կետում «Միության տեղեկատվական պորտալում ընդհանուր ռեեստրից տեղեկությունների հրապարակման» բառերը փոխարինել «Միության պաշտոնական կայքում ընդհանուր ռեեստրի տեղադրման» բառերով, «դրանց» բառը փոխարինել «դրան» բառով․
զ) 11-րդ, 13-րդ և 15-րդ կետերում համապատասխան հոլովով «տեղեկատվական պորտալ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «պաշտոնական կայք» բառերով.
է) նշված կանոնների թիվ 1 հավելվածում աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ
Ընդհանուր գործընթացի իրականացման շրջանակներում փոխանցվող տեղեկությունների կազմը
| 
 Անվանումը  | 
 Նկարագրությունը  | 
 Ծանոթագրությունը  | 
 Բազմ.  | 
| 
 1. Այն անդամ պետության ծածկագիրը, որի մաքսային մարմնի կողմից տրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու մասին վկայականը (այսուհետ համապատասխանաբար՝ վկայական, անդամ պետության ռեեստր, Միություն)  | 
 վկայականը տված երկրի ծածկագրային նշագիրը  | 
 նշվում է՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 22 հավելված) (այսուհետ՝ աշխարհի երկրների դասակարգիչ)  | 
 1  | 
| 
 2. Տեղեկություններ վկայականի մասին  | 
 տեղեկություններ վկայականի մասին  | 
 1  | |
| 
 2.1. Իրավաբանական անձին անդամ-պետության ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը  | 
 իրավաբանական անձին անդամ-պետության ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը  | 
 նշվում է ՏՏՏՏ/ԱԱ/ՕՕ (օրացուցային տարի, ամիս, օր) ձևաչափով, վկայականի կարգավիճակը փոխվելու դեպքում մնում է անփոփոխ․  | 
 1  | 
| 
 2.2. Վկայականի համարը  | 
 վկայականի համարը  | 
 նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 10-ի թիվ 37 որոշմամբ հաստատված՝ Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականի ձևի լրացման կարգի 5-րդ կետին համապատասխան (այսուհետ՝ 1-ին ձևանմուշ)։ Ընդ որում՝ պետք է ապահովվի 2-րդ ձևանմուշին համապատասխան նշված՝ վկայականների համարների հետ համատեղելիությունը։ Պարունակում է վկայականը տված երկրի ծածկագրային նշագիրը, վկայականի հերթական համարը և տեղեկատվություն վկայականի տիպի վերաբերյալ։ Ձևանմուշ 1՝ XX/XXXX/X, 1 2 3 Ձևանմուշ 2՝ XX/XXXX/ՏԻՊX, 1 2 3 որտեղ՝ 1-ին տարրը ՝ անդամ պետության ծածկագիրն է՝ աշխարհի երկրների դասակարգչի համաձայն․ 2-րդ տարրը՝ վկայականի՝ անդամ պետության լիազորված մաքսային մարմնի կողմից տրվող հերթական համարն է՝ սկսած «0001»-ից. 3-րդ տարրը՝ վկայականի տիպը տարրի միանիշ արժեքի դեպքում կամ վկայականի վերջին նիշը՝ տարրի քառանիշ արժեքի դեպքում («1»՝ առաջին տիպի վկայական, «2»՝ երկրորդ տիպի վկայական. «3»՝ երրորդ տիպի վկայական): 1-ին ձևանմուշը կիրառվում է՝ այն վկայականների համարների համար, որոնք ներառվել են անդամ պետության ռեեստրում 2022 թվականի ապրիլի 13-ից. այն վկայականների համարների համար, որոնք ներառվել են անդամ պետության ռեեստրում մինչև 2022 թվականի ապրիլի 12-ը՝ դրանցում 2022 թվականի ապրիլի 13-ից փոփոխություններ կատարելու դեպքում (Ռուսաստանի Դաշնության համար)։ 2-րդ ձևանմուշը կիրառվում է այն վկայականների համարների համար, որոնք ներառվել են անդամ պետության ռեեստրում՝ մինչև 2022 թվականի ապրիլի 12-ը․  | 
 1  | 
| 
 2.3. Վկայականն ուժի մեջ մտնելու ամսաթիվը  | 
 վկայականն ուժի մեջ մտնելու ամսաթիվը  | 
 նշվում է ՏՏՏՏ/ԱԱ/ՕՕ (օրացուցային տարի, ամիս, օր) ձևաչափով։ Սահմանվում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 432-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն։ Վկայականի կարգավիճակը փոխվելիս մնում է անփոփոխ։  | 
 1  | 
| 
 2.4. Վկայականի գործողության կարգավիճակը  | 
 վկայականի գործողության կարգավիճակի ծածկագրային նշագիրը  | 
 ունի հետևյալ արժեքները՝ «02»՝ գործում է. «03»՝ կասեցվել է. «04»՝ վերականգնվել է և գործում է. «05»՝ չի գործում։  | 
 1  | 
| 
 2.5. Տեղեկություններ այն փաստաթղթի մասին, որին համապատասխան սահմանվել է վկայականի գործողության կարգավիճակը  | 
 տեղեկություններ այն փաստաթղթի մասին, որը հիմք է հանդիսացել վկայականի գործողությունը կասեցնելու (վերսկսելու), անդամ պետության ռեեստրից իրավաբանական անձին հանելու (վկայականի գործողությունը դադարեցնելու) մասին որոշում կայացնելու համար  | 
 նշվում են փաստաթղթի տեսակի ծածկագիրը, համարը, փաստաթղթի տրման ամսաթիվը  | 
 0..*  | 
| 
 2.6. Վկայականի գործողության կարգավիճակը սահմանելու ամսաթիվը  | 
 վկայականի գործողությունը կասեցնելու (վերսկսելու), անդամ պետության ռեեստրից իրավաբանական անձին հանելու (վկայականի գործողությունը դադարեցնելու) մասին որոշում կայացնելու (ուժի մեջ մտնելու՝ Բելառուսի Հանրապետության համար) ամսաթիվը  | 
 նշվում է ՏՏՏՏ-ԱԱ-ՕՕ (օրացուցային տարի, ամիս, օր) ձևաչափով։ Վկայականն ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ շուտ  | 
 0..1  | 
| 
 3. Տեղեկություններ լիազորված տնտեսական օպերատորի և դրա առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների մասին  | 
 տեղեկություններ լիազորված տնտեսական օպերատորի (իրավաբանական անձի) և դրա առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների մասին  | 
 1..*  | |
| 
 3.1. Լիազորված տնտեսական օպերատորի լրիվ անվանումը  | 
 լիազորված տնտեսական օպերատորի լրիվ անվանումը  | 
 բերվում է լրիվ անվանումը՝ կազմակերպաիրավական ձևի նշմամբ  | 
 1  | 
| 
 3.2. Լիազորված տնտեսական օպերատորի կրճատ անվանումը  | 
 լիազորված տնտեսական օպերատորի կրճատ անվանումը  | 
 լրացվում է լիազորված տնտեսական օպերատորի (իրավաբանական անձի) կրճատ անվանման առկայության դեպքում  | 
 0..1  | 
| 
 3.3. Հարկային համարը  | 
 իրավաբանական անձի նույնականացուցիչը՝ հարկ վճարողի գրանցման երկրի հարկ վճարողների ռեեստրում  | 
 նշվում է՝ ՀՎՀՀ՝ հարկ վճարողի հաշվառման համարը (Հայաստանի Հանրապետության համար). ՎՀՀ՝ վճարողի հաշվառման համարը (Բելառուսի Հանրապետության համար). ԲՆՀ՝ բիզնես-նույնականացման համարը (Ղազախստանի Հանրապետության համար). ՆՀՀ՝ նույնականացման հարկային համարը (Ղրղզստանի Հանրապետության համար). ՀՎՆՀ (ՀԿՊԾ)՝ հարկ վճարողի նույնականացման համարը (հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը) (Ռուսաստանի Դաշնության համար)  | 
 1  | 
| 
 3.4. Հասցեն  | 
 լիազորված տնտեսական օպերատորի գտնվելու վայրի հասցեն (փաստացի հասցեն)  | 
 նշվում են անդամ պետության ծածկագիրը, տարածաշրջանը, շրջանը, քաղաքը, բնակավայրը, փողոցը, շենքի համարը, սենքի համարը, փոստային դասիչը: Գտնվելու վայրի հասցեն և փաստացի հասցեն համընկնելու դեպքում նշվում է գտնվելու վայրի հասցեն  | 
 1..*  | 
| 
 3.5. Մասնաճյուղի հատկանիշը  | 
 տնտեսավարող սուբյեկտի մասնաճյուղի (ներկայացուցչության) հատկանիշը  | 
 նշվում են՝ «0»՝ լիազորված տնտեսական օպերատորի գլխամասային կազմակերպությունը նշագրելու համար. 1-ից սկսած թվանշանները՝ լիազորված տնտեսական օպերատորի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (մասնաճյուղերի) համար  | 
 1  | 
| 
 4. Տեղեկություններ պահպանման վայրերի մասին  | 
 տեղեկություններ՝ ապրանքների ժամանակավոր պահպանման համար օգտագործվելու նպատակով նախատեսված կամ օգտագործվող՝ լիազորված տնտեսական օպերատորի կառույցների, սենքերի (սենքերի մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) մասին  | 
 0..*  | |
| 
 4.1. Պահպանման վայրի անվանումը  | 
 պահպանման վայրի անվանումը  | 
 1  | |
| 
 4.2. Պահպանման վայրի փաստացի հասցեն  | 
 պահպանման վայրի փաստացի հասցեն  | 
 նշվում են պահպանման վայրի փաստացի հասցեի մասին տեղեկությունները՝ նշելով անդամ պետության ծածկագիրը, տարածաշրջանը, շրջանը, քաղաքը, բնակավայրը, փողոցը, շենքի համարը, սենքի համարը, փոստային դասիչը  | 
 1  | 
| 
 4.3. Պահպանման վայրի մակերեսը, մ2  | 
 պահպանման վայրի մակերեսը  | 
 նշվում է տասանիշ իրական թիվը՝ ստորակետից հետո 2 նիշով  | 
 1  | 
| 
 4.4. Չափման միավորի ծածկագիրը  | 
 պահպանման վայրի մակերեսի չափման միավորի ծածկագիրը  | 
 1  | |
| 
 4.5. Տեղեկություններ մաքսային մարմինների մասին  | 
 տեղեկություններ այն մաքսային մարմինների մասին, որոնց վրա է դրված հսկողությունը պահպանման վայրերում  | 
 եթե նշված է մաքսային մարմնի ծածկագիրը, ապա պետք է լրացված լինի 4.5.2 կամ 4.5.3 ենթակետը  | 
 1..*  | 
| 
 4.5.1. Մաքսային մարմնի ծածկագիրը  | 
 այն մաքսային մարմնի ծածկագիրը, որի գործունեության տարածաշրջանում է գրանցված պահպանման վայրը  | 
 1  | |
| 
 4.5.2 Մաքսային հսկողության գոտու համարը  | 
 մաքսային հսկողության գոտու համարը  | 
 0..1  | |
| 
 4.5.3. Տեղեկություններ փաստաթղթի մասին  | 
 տեղեկություններ՝ մաքսային հսկողության գոտու ստեղծումը հաստատող փաստաթղթի մասին  | 
 նշվում են փաստաթղթի տեսակի ծածկագիրը, փաստաթղթի տեսակը, համարը, տրման ամսաթիվը՝ ՏՏՏՏ/ԱԱ/ՕՕ (օրացուցային տարի, ամիս, օր) ձևաչափով  | 
 0..1  | 
| 
 5. Տեխնոլոգիական տեղեկություններ  | 
 անդամ պետության ռեեստրից գրառման մասին տեխնոլոգիական տեղեկությունների ամբողջություն, այդ թվում՝ գրառման գործողության սկզբի և ավարտի ամսաթվերը, տեղեկատվական ռեսուրսի թարմացման ամսաթվերը  | 
 1  |