ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 137 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 83 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի «Ապրանքների մաքսային արժեքը որոշելիս լրացուցիչ հաշվեգրումների հաշվարկի մասին» թիվ 83 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) հինգերորդ պարբերության մեջ՝
տեքստում «կիրառվում է ներմուծման մաքսատուրքի առավել մեծ ադվալորային դրույքաչափը» բառերը փոխարինել «ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ հաշվի առնելով առավել մեծ ադվալորային դրույքաչափը (խառը դրույքաչափի ադվալորային բաղադրիչը)» բառերով.
«կիրառվում է ներմուծման մաքսատուրքի առավել մեծ ադվալորային դրույքաչափը» բառերը փոխարինել «ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ հաշվի առնելով առավել մեծ ադվալորային դրույքաչափը (խառը դրույքաչափի ադվալորային բաղադրիչը)» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակության պարբերություն՝
«Սույն կետի հինգերորդ պարբերության դրույթները նաև կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ հաշվեգրումների նկատմամբ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |