ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
19 ապրիլի 2023 թվականի |
թիվ 50 |
քաղ. Մոսկվա |
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մայիսի 12-ի թիվ 69 կարգադրությամբ հաստատված՝ Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Հայաստանի Հանրապետությունից՝
|
Մկրտչյան Համլետ Գրիգորի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության պետ |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Ալիևա Դինարա Կերիմբայի՝ |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի մշակող արդյունաբերության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Բեկկալիեվ Ժանատ Կաբենի` |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսական մոնիթորինգի հարցերով գործակալության օպերատիվ դեպարտամենտի ավագ օպերլիազոր |
|
Դուրմանովա Մարինա Իվանի՝ |
Ղազախստանի Հանրապետության դեղագործական գործունեության աջակցման և զարգացման ասոցիացիայի ձևով ստեղծված՝ իրավաբանական անձանց միավորման նախագահ |
|
Ժակսելեկովա Բոտագոզ Շայմարդանի` |
Ղազախստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար |
|
Ժարկենով Տիմուր Զեիլի՝ |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի կառավարման նախագահի տեղակալ (կառավարման անդամ) |
|
Նուրլանով Դարխան Նուրլանուլի՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի հսկողության դեպարտամենտի ոչ առևտրային շրջանառության վարչության գլխավոր փորձագետ |
|
Ռաիմովա Անել Դուլատի՝ |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի փորձագետ |
|
Սույունբայ Ժանդոս Տալգատի՝ |
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության դեպարտամենտի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի պետ |
|
Տոկան Դիաս Երբոլուլի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի վարչության ղեկավար |
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
|
Աբասկանովա Ալիյա Տաալայբեկի՝ |
Միջազգային գործարար խորհրդի իրավական փորձագետ |
|
Մալաև Նազարբեկ Կամալդինի |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարի տեղակալ |
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
|
Ժարկով Ստանիսլավ Վլադիմիրի՝ |
Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման և տեխնոլոգիաների տրանսֆերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Զասլավսկի Վլադիսլավ Վալերիի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ապրանքների թվային մակնշման համակարգի և արտադրանքի շրջանառության օրինականացման դեպարտամենտի տնօրենի ժ/պ |
|
Ֆիլիպպով Էդուարդ Լևի՝ |
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
|
Համբարյան Քրիստինե Շալիկոյի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ | |
|
Արտեմև Ալեքսեյ Ալեքսեյի՝ |
Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի սակագնային և ոչ սակագնային կարգավորման գլխավոր վարչության արգելքների և սահմանափակումների բաժնի պետ, գլխավոր վարչության պետի տեղակալ | |
|
Շաիմով Ժանատ Աբլայի՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության դեպարտամենտի մաքսային գործառնությունների վարչության ղեկավար | |
|
Ակժոլտոև Մարատ Ակժոլտոյի՝ |
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային հսկողության կազմակերպման վարչության մաքսային ընթացակարգերի բաժնի պետ | |
|
Դոբկին Ալեքսեյ Գեննադիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն | |
|
Նեստերչուկ Յուլյա Նիկոլայի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն | |
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Գ. Աբգարյանին, Շ.Ժ. Մխիթարյանին, Ա.Ե. Ախմետովային, Դ.Մ. Կեզեմբաևին, Կ.Բ. Նուրմագամբետովին, Դ.Դ. Օսպանովային, Վ.Վ. Իսաևային, Ս.Տ. Մայրիկովին և Վ.Լ. Եվտուխովին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |