Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

19 ապրիլի 2023 թվականի

թիվ 50

քաղ. Մոսկվա

 

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մայիսի 12-ի թիվ 69 կարգադրությամբ հաստատված՝ Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

 

Մկրտչյան Համլետ Գրիգորի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության պետ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ալիևա Դինարա Կերիմբայի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի մշակող արդյունաբերության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Բեկկալիեվ Ժանատ Կաբենի`

Ղազախստանի Հանրապետության ֆինանսական մոնիթորինգի հարցերով գործակալության օպերատիվ դեպարտամենտի ավագ օպերլիազոր

Դուրմանովա Մարինա Իվանի՝

Ղազախստանի Հանրապետության դեղագործական գործունեության աջակցման և զարգացման ասոցիացիայի ձևով ստեղծված՝ իրավաբանական անձանց միավորման նախագահ

Ժակսելեկովա Բոտագոզ Շայմարդանի`

Ղազախստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար

Ժարկենով Տիմուր Զեիլի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի կառավարման նախագահի տեղակալ (կառավարման անդամ)

Նուրլանով Դարխան Նուրլանուլի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի հսկողության դեպարտամենտի ոչ առևտրային շրջանառության վարչության գլխավոր փորձագետ

Ռաիմովա Անել Դուլատի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի փորձագետ

Սույունբայ Ժանդոս Տալգատի՝

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության դեպարտամենտի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի պետ

Տոկան Դիաս Երբոլուլի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի վարչության ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբասկանովա Ալիյա Տաալայբեկի՝

Միջազգային գործարար խորհրդի իրավական փորձագետ

Մալաև Նազարբեկ Կամալդինի

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Ժարկով Ստանիսլավ Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման և տեխնոլոգիաների տրանսֆերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Զասլավսկի Վլադիսլավ Վալերիի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ապրանքների թվային մակնշման համակարգի և արտադրանքի շրջանառության օրինականացման դեպարտամենտի տնօրենի ժ/պ

Ֆիլիպպով Էդուարդ Լևի՝

 Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

 

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Համբարյան Քրիստինե Շալիկոյի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ

Արտեմև Ալեքսեյ Ալեքսեյի՝

Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի սակագնային և ոչ սակագնային կարգավորման գլխավոր վարչության արգելքների և սահմանափակումների բաժնի պետ, գլխավոր վարչության պետի տեղակալ

Շաիմով Ժանատ Աբլայի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության դեպարտամենտի մաքսային գործառնությունների վարչության ղեկավար

Ակժոլտոև Մարատ Ակժոլտոյի՝

Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային հսկողության կազմակերպման վարչության մաքսային ընթացակարգերի բաժնի պետ

Դոբկին Ալեքսեյ Գեննադիի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն

Նեստերչուկ Յուլյա Նիկոլայի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Գ. Աբգարյանին, Շ.Ժ. Մխիթարյանին, Ա.Ե. Ախմետովային, Դ.Մ. Կեզեմբաևին, Կ.Բ. Նուրմագամբետովին, Դ.Դ. Օսպանովային, Վ.Վ. Իսաևային, Ս.Տ. Մայրիկովին և Վ.Լ. Եվտուխովին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան