Գլխավոր տեղեկություն
Համար
N 352-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
01.10.2025
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

01 հոկտեմբերի 2025 թ.

N 352-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգումները և դրանց կիրառման կարգը հաստատելու մասին» N 5-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի 1.1 կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածի աղյուսակում

 

«

2

             

 423713

ներկայացուցչական ծախսեր
օտարերկրյա պետություններում

22

»

 

պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

2

           

 423714

պատվիրակությունների անդամների
օդանավակայանում դիմավորելու,
սպասարկելու և ճանապարհելու ծախսեր

22

2

           

 423715

հյուրանոցային ծախսեր

22

2

           

 423716

տրանսպորտային սպասարկման ծախսեր

22

2

           

 423717

սուրճի ընդմիջման և սննդի ապահովման ծախսեր

22

2

           

 423718

դահլիճների, տեխնիկական միջոցների,
սարքերի և սարքավորումների
վարձակալության հետ կապված ծախսեր

22

2

           

 423719

թարգմանչական ծառայությունների
ձեռքբերման ծախսեր

22

2

           

 423720

մշակութային միջոցառումների ծախսեր

22

2

           

 423721

գրասենյակային և այլ ծախսեր

22

2

           

 423722

տեղեկատվական բնույթի ծախսեր

22

2

           

 423723

ներկայացուցչական այլ ծախսեր

22

»

 

2) Հրամանի 1.2 կետի 5-րդ ենթակետով հաստատված N 16 հավելվածում «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման կարգի»՝ «420000-ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի «423000-ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» խմբի ենթաանալիտիկ հաշիվների նկարագրության «423713 ներկայացուցչական ծախսեր օտարերկրյա պետություններում» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«423714

 

423715

423716

423717

423718

 

423719

423720

423721

423722

423723

 

պատվիրակությունների անդամների օդանավակայանում դիմավորելու,
սպասարկելու և ճանապարհելու ծախսեր

հյուրանոցային ծախսեր

տրանսպորտային սպասարկման ծախսեր

սուրճի ընդմիջման և սննդի ապահովման ծախսեր

դահլիճների, տեխնիկական միջոցների, սարքերի և

սարքավորումների վարձակալության հետ կապված ծախսեր

թարգմանչական ծառայությունների ձեռքբերման ծախսեր

մշակութային միջոցառումների ծախսեր

գրասենյակային և այլ ծախսեր

տեղեկատվական բնույթի ծախսեր

ներկայացուցչական այլ ծախսեր»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

2025-10-01

Վ. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: