ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
27 հուլիսի 2020 թ. ք. Երևան |
Թիվ 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 7.1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2006 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 8-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 4-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների ընտրության ժամանակ մանդատային հանձնաժողովի կազմում, բացի ոստիկանության ծառայողներից, ընդգրկվում է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գնդապետ |
Վ. Ղազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական: