ՈՒՂՂՈՒՄ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի հուլիսի 16֊ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 21-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) առկա տեխնիկական վրիպակը ուղղելու համար:
Մասնավորապես առաջարկվում է Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) IV գլխի 5-րդ կետի 4-րդ ենթակետի «Ջրամատակարարման համակարգ» բաժնի «Գծագրական նյութեր» պարբերությունը՝ «բ.» ենթակետից հետո, լրացնել «,» կետադրական նշանով և նոր՝ «գ.» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «գ. բազմաբնակարան շենքի դեպքում ջրամատակարարման ներքին հաղորդակցուղու (խողովակաշարի) բնակարանի ներսում բաշխման և սպառման կետերի (ելքերի) տեղակայման ուրվագիծ:»,»։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
29.08.2025
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2025 թվական:
