ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«16» հուլիսի 2025 թ. |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանի հավելվածի․
1) աղյուսակ 2-ի և աղյուսակ 4-ի առաջին սյունակների «ճարտարապետական մաս» բառերը փոխարինել «ճարտարապետական մաս (բացառությամբ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների նախագծերի)» բառերով,
2) IV գլխի 5-րդ կետի 3-րդ ենթակետում «Ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման, ինտերիերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումներ» բաժնի «Գծագրական նյութեր» պարբերության տեղաբաշխումն ըստ հարկաբաժինների» բառերից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր «բ.» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ՝
«բ. բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի դեպքում ճարտարապետական լուծումները պետք է ներառեն բնակարանների ներքին հարդարման.
- պատուհանների, պատուհանագոգերի, բնակարանների մուտքի և միջսենյակային դռների տեղադրման, միջնապատերի (միջնորմների) հարաչափերի, տեղադիրքի, դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութերի, գաջով կամ գիպսոնիտով (կամ այլ հարդարող նյութերով) հարդարման, ծեփամածիկով հարթեցման, հղկման, դրանց հանգույցների, հատակի հարթեցնող շերտերի իրականացման, դրանց հանգույցների, առաստաղի իրականացման, դրա հանգույցների, հարթեցման և համապատասխան հարդարման նյութերով երեսպատման, բաց պատշգամբների պատերի և հատակի վերջնական հարդարման լուծումներ:»,
3) IV գլխի 5-րդ կետի 4-րդ ենթակետի «Էլեկտրամատակարարման համակարգ» բաժնի «Գծագրական նյութեր» պարբերությունը «զ.» ենթակետից հետո լրացնել «,» կետադրական նշանով և նոր՝ «է.» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «է. բազմաբնակարան շենքի դեպքում էլեկտրամատակարարման ներքին հաղորդակցուղու (խողովակաշարի/մալուխի) բնակարանի մուտքին մոտեցման և բնակարանի ներսում բաշխման, սպառման կետերի (ելքերի) ուրվագիծ:»,
4) IV գլխի 5-րդ կետի 4-րդ ենթակետի «Ջրամատակարարման համակարգ» բաժնի «Գծագրական նյութեր» պարբերությունը՝ «գ.» ենթակետից հետո, լրացնել «,» կետադրական նշանով և նոր՝ «դ.» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «դ. բազմաբնակարան շենքի դեպքում ջրամատակարարման ներքին հաղորդակցուղու (խողովակաշարի) բնակարանի ներսում բաշխման և սպառման կետերի (ելքերի) տեղակայման ուրվագիծ:»,
5) IV գլխի 5-րդ կետի 4-րդ ենթակետի «Կապի համակարգեր» բաժնի «Գծագրական նյութեր» պարբերության «գ.» ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և նույն պարբերությունը լրացնել նոր՝ «դ.» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «դ. բազմաբնակարան շենքի դեպքում կապի ներքին հաղորդակցուղու (խողովակաշարի/մալուխի) բնակարանի մուտքին մոտեցման և բնակարանի ներսում բաշխման ուրվագիծ:»,
6) IV գլխի 5-րդ կետի 4-րդ ենթակետի «Գազամատակարարման համակարգեր» բաժնի «Գծագրական նյութեր» պարբերությունը «դ.» ենթակետից հետո լրացնել նոր՝ «ե.» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «ե. բազմաբնակարան շենքի դեպքում գազամատակարարման հաղորդակցուղու (խողովակաշարի) բնակարանի մուտքին մոտեցման և բնակարանի ներսում բաշխման, սպառման կետերի (ելքերի) ուրվագիծ:»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
7/16/2025 |
Ե. Վարդանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2025 թվական:
