ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
16 հունվարի 2018 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի թիվ 66 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
Բելառուսի Հանրապետությունից` | |
Լոբանով Վլադիմիր Նիկոլայի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության էկոնոմիկայի գլխավոր վարչության արդյունաբերության զարգացման վարչության պետ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
Ակբերդին Ռուստամ Ալեքսանդրի՝ |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության արդյունաբերական զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահ |
Նուրաշև Թիմուր Բեկբոլատի՝ |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության արդյունաբերական զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
Օրոզբեկով Ալիմբեկ Ասիլբեկի` |
Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ռուսաստանի Դաշնությունից` | |
Կորչևոյ Եվգենի Անատոլիի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսական, սննդի և ճանապարհաշինարարական մեքենաշինության դեպարտամենտի տնօրեն |
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Ռիժկովսկի Լեոնիդ Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ |
Աբդուալիևա ՄերուերտԿուլմուրատի` |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն |
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Յու.Ժ. Իվանովին, Ա.Կ. Երժանովին, Ն.Բ. Ժապարկուլովին, Կ.Ն. Միրզականովին և Վ.Վ. Սեմյոնովին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
