Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 հունվարի 2018 թվականի

թիվ 10

քաղ. Մոսկվա

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի թիվ 66 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

 

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.

Բելառուսի Հանրապետությունից`

Լոբանով Վլադիմիր Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության էկոնոմիկայի գլխավոր վարչության արդյունաբերության զարգացման վարչության պետ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ակբերդին Ռուստամ Ալեքսանդրի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության արդյունաբերական զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահ

Նուրաշև Թիմուր Բեկբոլատի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության արդյունաբերական զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Օրոզբեկով Ալիմբեկ Ասիլբեկի`

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից`

Կորչևոյ Եվգենի Անատոլիի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսական, սննդի և ճանապարհաշինարարական մեքենաշինության դեպարտամենտի տնօրեն

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Ռիժկովսկի Լեոնիդ Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ

Աբդուալիևա ՄերուերտԿուլմուրատի`

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Յու.Ժ. Իվանովին, Ա.Կ. Երժանովին, Ն.Բ. Ժապարկուլովին, Կ.Ն. Միրզականովին և Վ.Վ. Սեմյոնովին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան