ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆԱՎԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 89 որոշմամբ |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)
I. Կիրառության ոլորտը
1. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին համապատասխան, ու դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ նավթի անվտանգության պահանջները՝ մարդու կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, գույքի, շրջակա միջավայրի պահպանության ապահովման և սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխման, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության և ռեսուրսախնայողության ապահովման նպատակով։
2. Սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտը տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված՝ Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթն է։
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում այն նավթի վրա, որը մատակարարվում է՝ Միության մաքսային տարածքից դուրս արտահանման համար, մատակարվում է պետական պաշտպանության պատվերով, պահվում է պետական նյութական պահուստի պահպանվածությունն ապահովող կազմակերպություններում, ինչպես նաև նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար։
II. Հիմնական հասկացությունները
4. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«նավթի անվտանգություն»՝ նավթի վիճակ, որի դեպքում բացակայում են վնաս հասցնելու հետ կապված անթույլատրելի ռիսկերը.
«նավթի բացթողումը շրջանառության մեջ»՝ նավթ պատրաստողից (արտադրողից) նավթի առաջնային փոխանցումը վաճառողին և (կամ) սպառողին (այդ թվում՝ նավթ պատրաստողի (արտադրողի) պահեստից ուղարկումը կամ առանց պահեստավորման բեռնումը) կամ նավթի ներմուծումը՝ Միության մաքսային տարածքում առևտրային գործունեության ընթացքում վճարովի կամ անհատույց հիմքով տարածելու նպատակով.
«նավթ պատրաստողը (արտադրողը)»՝ իրավաբանական, այդ թվում՝ օտարերկրյա անձ, որն իր անունից իրականացնում է նավթի արդյունահանում կամ դրա արդյունահանում ու իրացում և որը պատասխանատու է սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության մյուս այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին նավթի համապատասխանության համար, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է.
«նավթ»՝ մայրուղային խողովակաշարերով, երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային տրանսպորտով փոխադրման և (կամ) նավթավերամշակման և նավթաքիմիական արտադրություններում որպես հումք օգտագործման համար նախապատրաստված՝ ֆիզիկաքիմիական լայն կազմ ունեցող ածխաջրածինների բնական հանածո հեղուկ խառնուրդ.
«նավթի շրջանառությունը շուկայում»՝ նավթի շարժը նավթ պատրաստողից (արտադրողից) դեպի սպառողը.
«նավթի խմբաքանակ»՝ նավթի քանակի վերաբերյալ մեկ փաստաթղթով (երթուղային հանձնարարագիր, կամ նավթի ընդունման հանձնման ակտ, կամ բեռնագիր, կամ կոնոսամենտ) և մեկ անձնագրով ուղեկցվող նավթի քանակ.
«անձնագիր», «նավթի անձնագիր»՝ փաստաթուղթ, որը պարունակում է շրջանառության մեջ բաց թողնվող ու շրջանառության մեջ գտնվող նավթի մասին տեղեկություններ և որով սահմանվում է նավթի փորձանմուշների (նմուշների) փորձարկման ժամանակ ստացված՝ նավթի ցուցանիշների փաստացի արժեքների՝ սույն տեխնիկական կանոնների պահանջներին համապատասխանությունը.
«սպառող»՝ նավթ պատվիրելու կամ ձեռք բերելու մտադրություն ունեցող կամ նավթ պատվիրող, ձեռք բերող կամ օգտագործող՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ.
«վաճառող (այդ թվում՝ ներմուծող)»՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը Միության անդամ պետության ռեզիդենտ է, Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է նավթի իրացում սպառողին և պատասխանատու է Միության շուկայում նավթի տեղաբաշխման և սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին նավթի համապատասխանության համար, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է.
«նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձ»՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը նավթի համապատասխանությունը գնահատելիս և Միության շուկայում այն շրջանառության մեջ բաց թողնելիս նավթ պատրաստողի (արտադրողի), այդ թվում՝ օտարերկրյա նավթ պատրաստողի (արտադրողի) հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ նավթ պատրաստողի (արտադրողի) անունից իրականացնում է գործողություններ, ինչպես նաև կրում պատասխանատվություն սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին նավթի համապատասխանության համար, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է։
(4-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
III. Միության շուկայում նավթի շրջանառության կանոնները
5. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է։
6. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի անձնագրով, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
ա) այն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված այն ֆիզիկական անձի ազգանունը, անունն ու հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, որը նավթ պատրաստող (արտադրող) կամ վաճառող (այդ թվում՝ ներմուծող) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված՝ անձնագիրը ձևակերպած անձ կամ տրանսպորտային կազմակերպություն է.
բ) նավթ պատրաստողի (արտադրողի) ապրանքային նշանը (առկայության դեպքում).
գ) այն փաստաթղթի (առկայության դեպքում) նշագիրը և անվանումը, որին համապատասխան նավթը պատրաստվել (արտադրվել) է և (կամ) տրանսպորտով փոխադրվում է, և դրա անվանումն ու նշագիրը՝ այդ փաստաթղթին համապատասխան.
դ) նավթի ցուցանիշների նորմատիվ արժեքները, որոնք սահմանվել են նավթի ցուցանիշներին ներկայացվող պահանջներում՝ թիվ 1 հավելվածի համաձայն, ինչպես նաև լաբորատոր փորձարկումների փաստացի արդյունքները՝ նշելով սեփական փորձարկման լաբորատորիայի (պատրաստողի (արտադրողի) կամ տրանսպորտային կազմակերպության) կամ Եվրասիական տնտեսական միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ՝ միասնական ռեեստր) ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի անվանումը: Թույլատրվում է նավթի անձնագրի մեջ նշել (ի լրումն սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածով նախատեսված պահանջների) այն փաստաթղթով սահմանված նավթի ցուցանիշների արժեքները, որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (առկայության դեպքում).
ե) խմբաքանակի համարը.
զ) Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
է) անձնագրի համարը և տրման ամսաթիվը.
ը) անձնագիրը ձևակերպած անձի ազգանունը, անվան սկզբնատառերը և ստորագրությունը.
թ) անձնագիրն ստացած անձի ազգանունը, անվան սկզբնատառերը և ստորագրությունը (նավթը բեռն ուղարկողից մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման ընդունելու և նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու դեպքում)։
(6-րդ կետը լրաց., խմբ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
6.1. Նավթի անձնագիրը կազմվում է թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով և կանոններով:
(6.1.-ին կետը լրաց. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
7. Անձնագիրը ձևակերպվում է ռուսերենով և Միության անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ Միության այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում է նավթը։
8. Նավթն իրացնելիս վաճառողը (այդ թվում՝ ներմուծողը) պարտավոր է սպառողի պահանջով ներկայացնել անձնագրի պատճենը։
9. Անձագիրը ձևակերպվում է նավթի տրանսպորտային փոխադրման, պահպանման, վերամշակման և իրացման նպատակների համար նավթն ընդունելիս (հանձնելիս)։
IV. Նավթի անվտանգության պահանջները
10. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում նշված ցուցանիշներին ներկայացվող պահանջներին։
(10-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
11. Նավթի պատրաստման (արտադրման) և տրանսպորտային փոխադրման ժամանակ չի թույլատրվում քլորօրգանական միացություններ պարունակող քիմիական ռեագենտների կիրառումը։
V. Անվտանգության պահանջներին նավթի համապատասխանության ապահովումը
12. Նավթի անվտանգությունն ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմամբ, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է։
13. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նավթի համապատասխանության գնահատման ժամանակ անցկացվող փորձարկումների մեթոդները և պարբերականությունը սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոնները:
(13-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
VI. Նավթի համապատասխանության գնահատումը
14. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվելուց առաջ նավթը ինչպես նաև Միության շուկայում շրջանառության մեջ գտնվող նավթը ենթակա է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասով գնահատման, որն իրականացվում է փորձարկումների տեսքով՝ անձնագրի ձևակերպմամբ։
(14-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
15. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նավթի համապատասխանության գնահատումն իրականացվում է Միության անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված՝ նավթ պատրաստող (արտադրող) կամ վաճառող (այդ թվում՝ ներմուծող) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձ կամ տրանսպորտային կազմակերպություն հանդիսացող դիմումատուի (իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի) կողմից՝ չափումների միասնականության ապահովման բնագավառում Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող չափման միջոցների օգտագործմամբ։
(15-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
16. Փորձարկումների անցկացման կարգը ներառում է՝
ա) նավթի փորձանմուշների (նմուշների) ընտրությունը.
բ) սեփական փորձարկման լաբորատորիայի (պատրաստողի (արտադրողի) կամ տրանսպորտային կազմակերպության) կամ միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից նավթի փորձանմուշների (նմուշների) փորձարկումների անցկացումը.
գ) փորձարկումների արդյունքները և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նավթի համապատասխանության մասին եզրակացությունն անձնագրի մեջ գրանցելը։
(16-րդ կետը լրաց., փոփ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
17. Փորձարկումների կատարումը, ինչպես նաև դրանց պարբերականության որոշումը, իրականացվում են սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետում նշված ստանդարտներին համապատասխան։
(17-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
VII. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով նավթի մակնշումը
18. Նավթը, որը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է, և որը, սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնի համաձայն, անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգը, մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։
19. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան նավթը Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելը։
20. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է անձնագրում:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
նավթի ցուցանիշներին ներկայացվող
Ցուցանիշի անվանումը |
Նորմատիվ արժեքները |
Ծծմբաջրածնի զանգվածային մասը, մլն-1 (ppm), ոչ ավելի |
100 (20*) |
Մեթիլ- և էթիլմերկապտանների գումարային զանգվածային մասը, մլն-1 (ppm), ոչ ավելի |
100 (40*) |
Ջրի զանգվածային մասը, %, ոչ ավելի |
1 (0,5*) |
Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիան, մգ/դմ3, ոչ ավելի |
900 (100*) |
Հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա |
66,7 (500) ** |
Օրգանական քլորիդների զանգվածային մասը՝ մինչև 204°С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող չափամասում, մլն-1 (ppm), ոչ ավելի |
6 |
————————
* Մայրուղային խողովակաշարերով տրանսպորտային փոխադրման կամ վերամշակման համար նավթի փոխանցման դեպքում։
** Չի որոշվում նավթի պնդացման՝ 10 °С և ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում։
(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) |
Նավթի անձնագրի ձևը և դրա ձևակերպման կանոնները
I. Անձնագրի ձևը | ||
Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը |
Նավթ պատրաստողի (արտադրողի) ապրանքային նշանը | |
Նավթի անձնագիր | ||
թիվ _______________ |
Տրման ամսաթիվը «___» ________ 20__ թ. | |
1. Նավթ պատրաստողի (արտադրողի) կամ վաճառողի (ներմուծողի) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձի կամ տրանսպորտային կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը ______________________________________________________________________________________________ | ||
Նավթի պատրաստման (նախապատրաստման) վայրը կամ նավթը մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման ընդունելու վայրը, կամ նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու վայրը, կամ մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով նավթը տրանսպորտի այլ տեսակների վրա փոխաբեռնելու (վերաբեռնելու) վայրը _____________________________________________________________ | ||
2. Այն փաստաթղթի (առկայության դեպքում) նշագիրը և անվանումը, որին համապատասխան, նավթը պատրաստվել (նախապատրաստվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է, դրա անվանումն ու նշագիրը՝ այդ փաստաթղթին համապատասխան ______________________________________________________________________________________________ | ||
3. Սեփական փորձարկման լաբորատորիայի (պատրաստողի (արտադրողի) կամ տրանսպորտային կազմակերպության) կամ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի անվանումը, հավատարմագրման վկայականի գրանցման համարը (հավատարմագրված անձանց ռեեստրում գրառման համարը)______________________________________________________________________________________________ | ||
4. Խմբաքանակի համարը _____________, պատրաստման (նախապատրաստման) ամսաթիվը կամ նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու ամսաթիվը, կամ մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով նավթը տրանսպորտի այլ տեսակների վրա փոխաբեռնելու (վերաբեռնելու) ամսաթիվը ______________________________________________________________________________________________ | ||
5. Այն փաստաթղթի նշագիրն ու անվանումը, որին համապատասխան, վերցվել է նավթի փորձանմուշը ______________________________________________________________________________________________ | ||
6. Փորձանմուշներ վերցնելու վայրի (օբյեկտի) անվանումը ______________________________________________________________________________________________ | ||
7. Փորձանմուշներ վերցնելու ամսաթիվը ________________ (օօ.աա.տտ), ժամը ____________ (hh:mm) ______________________________________________________________________________________________ | ||
Համարը |
Ցուցանիշի անվանումը |
Փորձարկումների մեթոդը1 |
Ցուցանիշի արժեքը՝ ըստ ԵԱՏՄ ՏՀ 045/20172-ի |
Ցուցանիշի փաստացի արժեքները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ցուցանիշները՝ ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ին համապատասխան | ||||
1 |
Ծծմբաջրածնի զանգվածային բաժինը, մլն-1 (ppm) |
ոչ ավելի |
||
2 |
Մեթիլ- և էթիլմերկապտանների գումարային զանգվածային բաժինը, մլն-1 (ppm) |
ոչ ավելի |
||
3 |
Ջրի զանգվածային բաժինը, % |
ոչ ավելի |
||
4 |
Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիան, մգ/դմ3 |
ոչ ավելի |
||
5 |
Հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա (մմ ս. ս.)3 |
ոչ ավելի |
||
6 |
Օրգանական քլորիդների զանգվածային բաժինը՝ մինչև 204° С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող ֆրակցիայում, մլն-1 (ppm) |
ոչ ավելի |
||
Փաստաթղթով սահմանված այլ ցուցանիշներ, որոնց համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (առկայության դեպքում)4 | ||||
7 |
||||
… |
Եզրակացություն. __________________________________________________________
Անձնագիրը ձևակերպեց՝
____________________________ պաշտոն, կազմակերպություն |
___________________________ ստորագրություն |
____________________ Ա.Ա.Հ. |
Անձնագիրն ստացել է՝
____________________________ պաշտոն, կազմակերպություն |
___________________________ ստորագրություն |
____________________ Ա.Ա.Հ. |
II. Անձնագրի լրացման կանոններ
Անձնագրի դիմերեսին զետեղվում է Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը և նավթի պատրաստման (արտադրման) ապրանքային նշանը (առկայության դեպքում):
1-ին կետում նշվում են այն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, որոնք նավթ պատրաստող (արտադրող) կամ վաճառող (այդ թվում՝ ներմուծող) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձ կամ անձնագիրը ձևակերպած տրանսպորտային կազմակերպություն են:
Նշվում է նավթի պատրաստման (նախապատրաստման) վայրը կամ նավթը բեռն ուղարկողից մայրուղային խողովակաշարով (կամ, շրջանցելով մայրուղային նավթամուղերի համակարգը, օգտագործելով տրանսպորտի այլ տեսակներ՝ խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային, գետային, ծովային) տրանսպորտային փոխադրման ընդունելու վայրը, կամ նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով (կամ, շրջանցելով մայրուղային նավթամուղերի համակարգը, օգտագործելով տրանսպորտի այլ տեսակներ՝ խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային, գետային, ծովային) տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու վայրը, կամ մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով տրանսպորտի այլ տեսակների վրա նավթի փոխաբեռնման (վերաբեռնման) վայրը:
2-րդ կետում նշվում են այն փաստաթղթի (առկայության դեպքում) նշագիրը և անվանումը, որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) է և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը, ինչպես նաև դրա անվանումն ու նշագիրը՝ այդ փաստաթղթին համապատասխան:
3-րդ կետում նշվում են սեփական փորձարկման լաբորատորիայի (պատրաստողի (արտադրողի) կամ տրանսպորտային կազմակերպության) կամ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի անվանումը, որն անցկացրել է նավթի այն փորձարկումները, որոնց հիման վրա ձևակերպվել է անձնագիրը, և հավատարմագրված անձանց ռեեստրում գրառման համարը:
4-րդ կետում նշվում են խմբաքանակի համարը՝ երթուղային հանձնարարագրի համարին (կամ ընդունման հանձնման ակտին, կամ բեռնագրին, կամ կոնոսամենտին) համապատասխան և դրա պատրաստման (նախապատրաստման) ամսաթիվը, կամ նավթը բեռն ուղարկողից մայրուղային խողովակաշարով (կամ, շրջանցելով մայրուղային նավթամուղերի համակարգը, օգտագործելով տրանսպորտի այլ տեսակներ՝ խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային, գետային, ծովային) տրանսպորտային փոխադրման ընդունելու ամսաթիվը, կամ նավթը բեռն ստացողին մայրուղային խողովակաշարով (կամ, շրջանցելով մայրուղային նավթամուղերի համակարգը, օգտագործելով տրանսպորտի այլ տեսակներ՝ խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային, գետային, ծովային) տրանսպորտային փոխադրման արդյունքներով հանձնելու ամսաթիվը կամ մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման արդյունքներով տրանսպորտի այլ տեսակների վրա նավթի փոխաբեռնման (վերաբեռնման) ամսաթիվը:
5-րդ կետում նշվում են այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան, վերցվել է նավթի փորձանմուշը (փորձանմուշները):
6-րդ կետում նշվում է նավթի փորձանմուշ վերցնելու վայրի (ռեզերվուար, ՆՔՉՀ [նավթի քանակի և որակի ցուցանիշների չափման համակարգ]) կամ այն օբյեկտի անվանումը, որտեղ վերցվել է փորձանմուշը (ՀԸԿ [հանձնման-ընդունման կետ]):
7-րդ կետում նշվում է փորձանմուշ (փորձանմուշներ) վերցնելու ամսաթիվը՝ նավթի փորձանմուշ վերցնելու ակտին համապատասխան, կամ միավորված փորձանմուշի ձևավորման ժամանակահատվածը:
Աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ:
2-րդ սյունակում նշվում են Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏՏ 045/2017) սահմանված ցուցանիշները և այն փաստաթղթից ցուցանիշները, որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (ստանդարտացման փաստաթղթեր, պայմանագրի պայմաններ և այլն) (առկայության դեպքում):
3-րդ սյունակում նշվում են այն փաստաթղթերի նշագիրը և կետերը, որոնց համապատասխան, անցկացվել են նավթի փորձարկումները, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների նշագիրը և կետերը:
4-րդ սյունակում արտացոլվում են ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ով սահմանված՝ նավթի ցուցանիշների նորմատիվ արժեքները: Թույլատրվում է նշել այն փաստաթղթերով սահմանված նավթի ցուցանիշների արժեքները, որոնց համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը:
5-րդ սյունակում արտացոլվում են նավթի փորձարկումների՝ ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ի պահանջներին և այն փաստաթղթերի դրույթներին համապատասխանության՝ լաբորատոր պայմաններում նավթի փորձարկման ժամանակ ստացված արդյունքները, որոնց համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (առկայության դեպքում), ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) չափումների միասնականության ապահովման ոլորտում սահմանադրությամբ սահմանված պահանջներին և չափումների միասնականության ապահովման ոլորտում Միության իրավունքին (այդ թվում՝ ՆՔՉՀ ցուցմունքները) համապատասխանող չափման միջոցների, չափման գործառույթներով տեխնիկական համակարգերի և սարքվածքների կիրառմամբ ստացված չափումների արդյունքները, որի տարածքում դրանք կիրառվում են:
Նավթի անձնագիրն ստորագրում է դրա ձևակերպման համար պատասխանատու անձը՝ նշելով պաշտոնը և կազմակերպության անվանումը:
Նավթը մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման համար փոխանցելու դեպքում անձնագրի ստացումը հաստատվում է մայրուղային խողովակաշարով տրանսպորտային փոխադրման համար նավթն ընդունող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ:
«Եզրակացություն» բաժնում նշվում է նավթի՝ ԵԱՏՄ ՏՀ 045/2017 պահանջներին համապատասխանության (անհամապատասխանության) մասին եզրակացությունը:
Անձնագրի (անձնագրի պատճենների) ձևակերպումը և պատրաստումն իրականացվում է հետևյալ եղանակով:
Անձնագիրը ձևակերպվում է А4 ձևաչափի սպիտակ թղթի թերթերի վրա (210х297 մմ)։
Անձնագիրը կազմվում է ռուսերենով, էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ, և, անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է անձնագրի տրամադրումը։
Անձնագրում սույն բաժնով չնախատեսված տեղեկություններ ներառելը, ինչպես նաև բառերի կրճատումներ (ընդունված նշումներից և կրճատումներից բացի) և տեքստի ցանկացած ուղղում չեն թույլատրվում։
Տրված անձնագրերի պատճենները հայտատուի կողմից պատրաստվում են А4 ձևաչափի սպիտակ թղթի թերթերի վրա (210х297 մմ), վավերացվում են հայտատուի կամ հայտատու կազմակերպության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անձի կնիքով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ) և ստորագրությամբ (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները)։
________________________________
1 Նշվում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդի (մեթոդիկայի) մասին դրույթներ պարունակող փաստաթղթի նշագիրը և կետը:
2 Թույլատրվում է նշել այն փաստաթղթով սահմանված նավթի ցուցանիշների արժեքները (ի լրումն ցուցանիշների արժեքների՝ համաձայն ԵԱՏՄ ՏԿ 045/2017-ի), որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը (առկայության դեպքում):
3 Չի որոշվում նավթի պնդեցման՝ 10 °С և ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում։
4 Փորձարկումների անցկացման պարբերականությունը որոշվում է այն փաստաթղթի հիման վրա, որին համապատասխան, պատրաստվել (արտադրվել) և (կամ) տրանսպորտով փոխադրվում է նավթը:
(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
(կանոնակարգը լրաց., խմբ., փոփ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 89)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
