ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1235-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու, Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» N 850-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 6-րդ պարբերությունը «հաշվի առնելով կիսվող դասաժամերը» բառերից հետո լրացնել «ընդ որում, 2027-2028 թվականների ուսումնական տարվանից սկսած միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի պլանավորման ժամանակ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը հաշվարկվում է միայն դասաժամերի նորմատիվային ծավալներով հաշվարկած և ներառյալ կիսվող դասարաններով պայմանավորված տարեկան ավելացվող ժամերով հաշվարկված միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թվերի միջին թվաբանականով. պարտադիր կրթության առաջին մակարդակում (տարրական կրթություն)՝ 1,606, պարտադիր կրթության երկրորդ մակարդակում (հիմնական կրթություն)՝ 2,023, հանրակրթության երրորդ մակարդակում (միջնակարգ կրթություն)՝ 2,625,» բառերով.
2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «միջնակարգ և ավագ մակարդակների կրթություն իրականացնող հաստատություններում» բառերը փոխարինել «հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (բացառությամբ միայն տարրական մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների)» բառերով.
3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերության աղյուսակի 5-րդ կետի 2-րդ սյունակում «գործող» բառից հետո լրացնել «կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի» բառերով.
4) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերության աղյուսակի 6-րդ կետի 2-րդ սյունակից հանել «համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում),» բառերը.
5) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերության աղյուսակը լրացնել նոր 14-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
