Սույն որոշումն ունի անցումային դրույթ: Տես 5-րդ կետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2025 թվականի N 850-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 16.1-ին կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները՝ համաձայն N 3 հավելվածի։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» N 1481-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվում է Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում (այսուհետ՝ ծրագիր) չներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա։ Ծրագրում ընդգրկված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը մինչև ծրագրով նախատեսված վերակազմակերպումներն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման |
Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր ԵՎ Մ Ե Թ Ո Դ Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություններ)՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքներն են՝
1) հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովի միասնական մոտեցում.
2) հաստատությունների ֆինանսավորումը պետք է ստեղծի բավարար պայմաններ հաստատությունների բնականոն գործունեության համար.
3) հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովի պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը։
2. Հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ մեթոդաբանությամբ՝
1) հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է ըստ իրենց կողմից իրականացվող ուսումնական ծրագրերի.
2) անկախ հաստատությունների ենթակայության՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություններ)՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործընթացը։
2. Հաստատությունները ենթակա են ֆինանսավորման հետևյալ բանաձևով՝
Ըգ = ((ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա + (ՏԴթ + ՄԴթ+ ԱԴթ) x ԴՂլ + ՄՄգ + ԷՄԴգ + ՈՈՒԱա + ՆԽաֆ)) x 12 + ԲԼլ + Սգ+ Դգ+ ՀԴծ,
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է, ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների տարեկան միջին թիվն է, որը որոշվում է հետևյալ կերպ.
Ֆինանսական տարվա սկզբում հիմք է ընդունվում հունվար ամսվա դասարանների թիվը, որը սեպտեմբեր ամսվա արդյունքներով վերահաշվարկվում է հունվար ամսվա դասարանների թիվ x 2 + սեպտեմբեր ամսվա դասարանների թիվ / 3 բանաձևով (թվաբանական կլորացումներն իրականացվում են մինչև տասնորդականը)։
Ընդ որում, հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման և լիազոր մարմնի հաստատած հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգերը,
ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հաստատության ուսումնական պլանի (հաշվի առնելով կիսվող դասաժամերը),
ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է, ընդ որում, 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված դրույքաչափը (վերջնական դրույքաչափը) բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման,
ԴՂլ-ն դասղեկության համար նախատեսվող լրավճարն է,
ՄՄգ-ն մեթոդ միավորման (մեթոդական միավորի) ղեկավարին տրվող լրավճարն է,
ԷՄԴգ-ն Էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, տրվող լրավճարն է,
ՈՈՒԱա-ն վարչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդն է,
ՆԽաֆ-ն նախակրթարանի ամսական ֆինանսավորման չափն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․
ՆԽաֆ = ՆԽթ X ՈՒՆա X 1.8
որտեղ՝
ՆԽթ-ն նախակրթարանի խմբակների թիվն է,
ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է,
Սգ-ն սննդի գումարն է,
Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է,
ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է։
3. Սահմանել, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը (վերջնական դրույքաչափը) ՈՒՆա-ից բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման։
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին (առաջարկել նաև Երևանի քաղաքապետին), անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի համապատասխան միջոցառումներով իրենց հատկացված գումարների շրջանակներում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ՝ նկատի ունենալով, որ վերաբաշխվող գումարը տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությանը սույն որոշմամբ հատկացվող գումարի 5 տոկոսը գերազանցելու դեպքում վերաբաշխումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության):
5. Հաստատություններին սույն որոշմամբ տրամադրված գումարի և փաստացի ծախսված գումարի տարբերությունը (տնտեսումները, խնայողությունները) սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված դրույթների կիրարկումից հետո ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ հաշվի առնելով՝
1) տարվա ավարտին կուտակված կրեդիտորական պարտավորությունները հաջորդ տարի վճարելու հանգամանքը.
2) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով պահանջվող պահուստներ ձևավորելու (օրինակ` արձակուրդային վճարների գծով հաշվեգրված գումարները) անհրաժեշտությունը.
3) լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերի մասով հատկացված գումարների չիրացված մասը հաջորդ տարիներին ծախսելու հանգամանքը:
6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի վրա, որն օգտագործվում է հաստատությունների հիմնադրի կողմից սահմանված կարգով։
7. Հաստատությունների ունեցած տնտեսումների և խնայողությունների հետագա օգտագործման վերաբերյալ առաջարկությունները հաստատությունների կառավարումն իրականացնող լիազոր մարմինները պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, որն էլ պետք է ապահովի դրանց ամփոփումն ու համապատասխան առաջարկության ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման |
Գ Ո Ր Ծ Ա Կ Ի Ց Ն Ե Ր ԵՎ Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն հավելվածով հաստատվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություններ)՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները։
2. Հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հետևյալն են՝
1) ՈՒՆա-ն (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը (այսուհետ՝ դրույքաչափ) հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի (այսուհետ՝ ՆԱԱ) նկատմամբ կիրառելով 1,152 գործակիցը։
Բազմահամակազմ ուսումնական խմբում դասավանդման համար ուսուցիչը լրացուցիչ վարձատրվում է`
ա. երկու դասարանի միավորման դեպքում` ստանալով լրավճար դրույքաչափի 50 տոկոսի չափով,
բ. երեք դասարանի միավորման դեպքում` ստանալով լրավճար դրույքաչափի 75 տոկոսի չափով.
2) ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) հավասար է՝
ա. մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ՈՒՆա-ի (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի) 10 տոկոսին,
բ. 18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ՈՒՆա-ի (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի) 15 տոկոսին:
Ընդ որում, հաստատության կողմից արդյունավետ համարվելու դեպքում սույն հավելվածով հաշվարկված դասղեկության համար նախատեսվող լրավճարի սահմաններում կարող են սահմանվել դասարանի ղեկավարի (դասղեկի կամ դասվարի) հաստիքներ.
3) ՄՄգ-ն (մեթոդ միավորման (մեթոդական միավորի) ղեկավարին տրվող լրավճարը) հավասար է ՈՒՆա-ի (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի) 10 տոկոսին, ընդ որում՝
ա. մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 4,
բ. 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 6,
գ. 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 8 մեթոդ միավորների հաշվարկով.
4) ԷՄԴգ-ն (Էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, տրվող լրավճարը) հաշվարկում է ՈՒՆա-ի (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի) 50 տոկոսի չափով.
5) միջնակարգ և ավագ մակարդակների կրթություն իրականացնող հաստատություններում նախատեսվում է նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) 1 հաստիքային միավոր, որի դրույքաչափը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով։ Ընդ որում, նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի կողմից դասավանդվող փաստացի ժամերի համար հաշվարկվում և վճարվում է դասավանդվող փաստացի ժամերից հանելով 11 ժամը (դասավանդվող փաստացի ժամերը 11 ժամից պակաս լինելու դեպքում՝ դասավանդվող փաստացի ժամերի համար վճարում չի իրականացվում).
6) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի կողմից կամ, տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալի (տեղակալների) կամ որևէ այլ աշխատողի վրա, ընդ որում, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների համար տրվող լրավճարի չափը հավասար է՝
- մինչև 9 (հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ՈՒՆա-ի 25 տոկոսին,
- 9-ից (հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 36 (հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ՈՒՆա-ի 35 տոկոսին,
- 36 (հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված և ավագ դպրոցների համար՝ 23) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ՈՒՆա-ի 50 տոկոսին.
7) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի լրավճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով.
8) ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է (պահպանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջները հետևյալ համամասնությամբ)՝
ա. հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ.
NN ը/կ |
Հաստիքի անվանումը |
Հաստիքի քանակը |
Դրույքաչափը |
1. |
տնօրեն |
- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը |
ՆԱԱ*2․57 |
2. |
տնօրենի տեղակալ |
- 0,5 հաստիքային միավոր՝ մինչև 9 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 29) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*2․17 |
3. |
տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ` վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած հանրակրթական ուսումնական հաստատու-թյուններում և մասնագի-տացված դպրոցներում, վարչատնտեսական կառավարման համակարգի անցած մասնագիտացված դպրոցներում՝ մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում՝ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 29) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 0,5 դրույք ավելի |
ՆԱԱ*2․17 |
4. |
ուսուցչի օգնական |
- ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 15 երեխայի համար 1 ուսուցչի օգնականի հաստիքային միավոր, ընդ որում, երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 հաստիքային միավոր (թվերի կլորացումներն իրականացվում են մինչև հարյուրերորդականը) |
ՆԱԱ*1․13 |
5. |
լաբորանտ (յուրաքանչյուր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում) |
- 0,5 հաստիքային միավոր` տվյալ լաբորատորիայից օգտվող մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ տվյալ լաբորատորիայից օգտվող 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․13 |
6․ |
համակարգող՝ կրթական աջակցությունների և դաս-տիարակչական աշխա-տանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում), կազմակերպիչ՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում) |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․54 |
7. |
գրադարանավար |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),
- 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),
- 1,5 հաստիքային միավոր՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․13 |
8. |
հոգեբան |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի), - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի), - 1,0 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի), - 1,5 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի) |
ՆԱԱ*1․13 |
9. |
հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ և այլն՝ ըստ ուղղվածության) |
- հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ ըստ ուղղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորմամբ և լիազոր մարմնի թույլտվության պարագայում |
ՆԱԱ*1․13 |
10. |
էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36-ից մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 2 հաստիքային միավոր` 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․33 |
11. |
դաստիարակ (հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում՝ մանկավարժ-դաստիարակ, ռազմամարզական ուսումնական հաստա-տությունում՝ դասակի հրամանատար-դասղեկ) /սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար) |
- 0,5 հաստիքային միավոր` մասնագիտացված դպրոցների յուրաքանչյուր դասարանի հաշվարկով, - 1 հաստիքային միավոր` մարզառազմական դպրոցների յուրաքանչյուր դասարանի հաշվարկով, - 1 հաստիքային միավոր` հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների 10-ից 12-րդ դասարանի յուրաքանչյուր դասարանի հաշվարկով, - 2 հաստիքային միավոր` հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների մինչև 10-րդ դասարանի յուրաքանչյուր դասարանի հաշվարկով |
ՆԱԱ*1․13 |
12. |
գիշերային դայակ |
- 4 հաստիքային միավոր՝ մինչև 60 գիշերակացով սովորողի դեպքում, - 6 հաստիքային միավոր՝ 60-ից մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում, - 8 հաստիքային միավոր՝ 100-ից մինչև 150 գիշերակացով սովորողի դեպքում, - 10 հաստիքային միավոր՝ 150 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում |
ՆԱԱ*1․13 |
13. |
հրահանգիչ-մեթոդիստ
(մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատու-թյունների դեպքում) |
- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր մարզաձևի հաշվարկով |
ՆԱԱ*1․13 |
Ընդ որում, 9-ից մինչև 25 դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,21 գործակիցը, 25-ից մինչև 47 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,46 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,78 գործակիցը։ Ավագ դպրոցների, մասնագիտացված ուսումնական հաստատության և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի դեպքում տնօրենի սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,27 գործակիցը,
բ. հաստատության վարչատնտեսական աշխատողների համար նախատեսվող հաստիքներ.
NN ը/կ |
Հաստիքի անվանումը |
Հաստիքի քանակը |
Դրույքա- չափը |
1. |
վարչատնտեսական մասի համակարգող |
- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը (վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում) |
ՆԱԱ*2․39 |
2. |
տնօրենի տեղակալ ֆինանսա-տնտեսական գծով (տնտեսվարի բացակայության դեպքում՝ բացառությամբ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մասնագիտացված դպրոցների) |
- 1 հաստիքային միավոր` մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը |
ՆԱԱ*2․17 |
3. |
գլխավոր հաշվապահ |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (ևս 0,5 հաստիք՝ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում), - 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․79 |
4. |
տնտեսվար |
- 1 հաստիքային միավոր (ֆինանսատնտեսական գծով տնօրենի տեղակալի բացակայության դեպքում՝ բացառությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների)՝ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը, - 1 հաստիքային միավոր՝ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում | |
5. |
հաշվապահ |
- 0,5 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, ինչպես նաև գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0.75 հաստիքային միավոր` 27 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, ինչպես նաև գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․33 |
6. |
գնումների համակարգող |
- 0,3 հաստիքային միավոր` մինչև 27 դասարանների միջին տարեկան թվի դեպքում, - 0,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 1 հաստիքային միավոր` գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում | |
7. |
անձնակազմի կառավարման մասնագետ և/կամ գործավար |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում 0,5 հաստիքով ավելի), - 1 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի), - 1,5 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի), - 2 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․13 |
8. |
բժիշկ
(հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մասնագիտացված դպրոցների դեպքում) |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․33 |
9. |
բուժքույր
(հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մասնագիտացված դպրոցների դեպքում) |
- 4 հաստիքային միավոր
- մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների դեպքում նաև՝ միաժամանակյա օգտագործվող մարզադահլիճների առավելագույն քանակից մեկով պակաս թվով |
ՆԱԱ*1․13 |
10. |
պահեստապետ (սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար) |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․33 |
11. |
տնտեսուհի (սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար) |
- 1 հաստիքային միավոր՝ մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում, - 2 հաստիքային միավոր՝ 100-300 գիշերակացով սովորողի դեպքում, - 3 հաստիքային միավոր՝ 301 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում |
ՆԱԱ |
12. |
պարետ |
- 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր ննջասենյակային գործող մասնաշենքի համար |
ՆԱԱ*1․13 |
13. |
ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ) |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36-ից մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի, իսկ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 1 հաստիքով ավելի |
ՆԱԱ |
14. |
մասնագիտական գույքի պատասխանատու-տեխնիկական սպասարկող (մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում) |
- ըստ ուղղվածության՝ համապատասխան հիմնավորմամբ և լիազոր մարմնի թույլտվության պարագայում |
ՆԱԱ |
15. |
հնոցապան (կաթսայատան առկայության դեպքում) |
- ջեռուցման ժամանակաշրջանում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի, - գիշերակացով երեխաների դեպքում՝ նաև 1 հաստիքային միավոր |
ՆԱԱ |
16. |
մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման (ջեռուցման այլ համակարգի դեպքում) |
- ջեռուցման ժամանակաշրջանում 0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր հաստատությանը |
ՆԱԱ |
17. |
պահակ |
- 4 հաստիքային միավոր |
ՆԱԱ |
18. |
այգեպան (բացառությամբ ձմեռային ժամանակաշրջանի) |
- 0.5 հաստիքային միավոր՝ 800-ից մինչև 2000 քառ. մ մակերեսով բարեկարգվող այգու կամ կանաչապատ տարածքի առկայության դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 2000 քառ. մ-ից ավելի մակերեսով բարեկարգվող այգու կամ կանաչապատ տարածքի դեպքում |
ՆԱԱ |
19. |
հավաքարար |
- 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ. մ-ի մաքրման համար, բայց ոչ ավելի, քան դասարանների միջին տարեկան թվի և 5 թվի քանորդի չափով (բացառությամբ գիշերակացով աշակերտներ ունեցող մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների), - 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ. մ-ի մաքրման համար (գիշերակացով աշակերտներ ունեցող մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում), - ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր մաքրվող մինչև 2000 քառ. մ-ի մաքրման համար, սակայն ոչ ավելի, քան 2 հաստիքային միավոր |
ՆԱԱ |
20. |
սպասարկող վերելակի (շահագործվող վերելակի առկայության դեպքում) |
- 0,5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը |
ՆԱԱ |
21. |
լվացող-արդուկող (գիշերակացով աշակերտների և լվացքատան առկայության դեպքում) |
- 1 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 2 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ |
22. |
դերձակ և/կամ կոշկակար (մարզառազմական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում) |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ |
23. |
վարորդ (հաստատությանը հատկացված և շահագործվող ավտոմեքենայի առկայության դեպքում) |
- սովորողներին և մանկավարժական աշխատողներին աշխատանքային օրերին տեղափոխող փոխադրամիջոցների առկայության դեպքում՝ փոխադրամիջոցների քանակին համապատասխան |
ՆԱԱ |
24. |
ուղեկցող |
- հաստատության տեղակայման վայրից տարբերվող բնակավայրից հաստատություն և հակառակ ուղղությամբ սովորողներին և մանկավարժական աշխատողներին աշխատանքային օրերին տեղափոխող փոխադրամիջոցների առկայության դեպքում՝ փոխադրամիջոցների քանակին համապատասխան |
ՆԱԱ |
25. |
ավագ խոհարար (սննդով սաներ ունեցող հաստատությունների համար) |
- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը, - գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի |
ՆԱԱ*1․13 |
26. |
խոհարար (սննդով սաներ ունեցող հաստատությունների համար) |
- 1 հաստիքային միավոր` մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
- գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի |
ՆԱԱ |
27. |
խոհանոցի աշխատող (սննդով սաներ ունեցող հաստատությունների համար) |
- 1 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի |
ՆԱԱ |
Ընդ որում՝
9-ից մինչև 25 դասարանների տարեկան միջին թվի դեպքում վարչատնտեսական մասի համակարգողի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,21 գործակիցը, 25-ից մինչև 47 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,46 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,78 գործակիցը։ Ավագ դպրոցների, մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի դեպքում վարչատնտեսական մասի համակարգողի սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,07 գործակիցը,
10 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում գլխավոր հաշվապահի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, 25 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,32 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,42 գործակիցը, մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի դեպքում՝ սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,27 գործակիցը, իսկ ավագ դպրոցների համար՝ նաև 1,2 գործակիցը,
գնումների համակարգողի հաստիքի բացակայության դեպքում վերջինիս կողմից իրականացվող աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնտեսագետի, հաշվապահի կամ որևէ այլ աշխատողի վրա, որոնք պետք է ունենան գնումների համակարգողի որակավորում։ Այդ դեպքում տվյալ աշխատողին կարող է տրվել լրավճար, որը հավասար է գնումների համակարգողի համար նախատեսված ամսական աշխատավարձի 33 տոկոսին,
տնտեսապես արդյունավետ լինելու պարագայում հաստատությունը կարող է նաև չունենալ գնումների համակարգողի հաստիք և ձեռք բերել գնումների համակարգողի ծառայություն,
գործավարի կամ անձնակազմի կառավարման մասնագետի պարտականությունները կարող են դրվել համապատասխանաբար անձնակազմի կառավարման մասնագետի կամ գործավարի վրա,
սույն հավելվածում կիրառվող «սննդով սաներ ունեցող հաստատություններ» տերմինը վերաբերելի չէ «կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող հաստատությունների համար.
9) «Սննդով սաներ չունեցող և «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող և համապատասխան խոհանոցային պայմաններ ունեցող հաստատությունների սովորողներին օրական մեկանգամյա տաք սնունդ տրամադրելու նպատակով նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորողների թվի հիման վրա նախատեսվում են խոհարարի հաստիքներ հետևյալ չափով՝
NN ը/կ |
Հաստիքի անվանումը |
Հաստիքի քանակը |
Դրույքա- չափը |
1. |
խոհարար |
- 0,5 հաստիքային միավոր` մինչև 50 օրական սնվող սաների թվի դեպքում, - օրական սնվող սաների թվի և 100-ի քանորդին հավասար հաստիքային միավոր (թվաբանական կլորացումներն իրականացվում են մինչև տասնորդականը)` 50 և ավելի օրեկան միջին սնվող սաների թվի դեպքում |
ՆԱԱ |
Ընդ որում, խոհարարի հաստիքներ նախատեսելիս անհրաժեշտ է հաշվի առնել ուսումնական տարվա ընթացքում օրերի առավելագույն թիվը (ներառյալ՝ նախապատրաստական աշխատանքների համար անհրաժեշտ օրերի), որով պայմանավորված խոհարարների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը պետք է համապատասխանեն Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածին:
Համապատասխան խոհանոցային պայմանների առկայության դեպքում օրական մեկանգամյա տաք սննդի գումարը հաշվարկվում է 151 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով, իսկ խոհանոցային ոչ բավարար պայմանների դեպքում օրական մեկանգամյա չոր սննդի գումարը հաշվարկվում է 171 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով:
Ուսումնական տարվա ընթացքում օրերի առավելագույն թիվը 5-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 170-ի, 1-ին դասարանում՝ 150-ի, 2-րդ դասարանում՝ 160-ի, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 204-ի, 1-ին դասարանում՝ 180-ի, 2-րդ դասարանում՝ 192-ի.
10) ՆԽթ-ն (նախակրթարանի խմբակների թիվը) հաշվարկվում է դասարանների տարեկան միջին թվի մեջ, ընդ որում, 3,5-ից 4-ժամյա ծրագրերի դեպքում՝ խմբակների թվի նկատմամբ կիրառելի է 0,5 գործակիցը։ Նախակրթարանների դեպքում նախատեսվող հաստիքները վերաբերելի են միայն դաստիարակներին և նրանց օգնականներին.
11) ԲԼլ-ի (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարի) չափը որոշվում է տվյալ հաստատության աշխատողների թվի (ուսուցչական դրույքների, մանկավարժական և վարչական հաստիքների թվի հանրագումարի) միջին տարեկան թվի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար վճարելու կարգով և չափով հաշվարկված մեծության և 12 թվի արտադրյալին.
12) Սգ-ն սննդի գումարն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթության ծրագիր» ծրագրի միջոցառումների շրջանակում հատուկ և մասնագիտացված կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներին համապատասխան.
13) Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է, որը հաշվարկվում է ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված կամ սոցիալական աջակցության այլ ծրագրերից օգտվող ընտանիքների սովորողների (5-րդ և բարձր դասարանների սովորողների) թվի և տվյալ դասարանի դասագրքերի փաթեթի համար սահմանված վարձավճարի գումարի արտադրյալի՝ բացառությամբ այլ ծրագրերով դասագրքերով ապահովվող դպրոցների։ Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների սովորողների վերաբերյալ տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում գտնվող կառավարման էլեկտրոնային համակարգից ստացված տվյալների հիման վրա արտացոլվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, ինչը հասանելի է նաև հաստատություններին.
14) ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը, այդ թվում՝
ա. էլեկտրամատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները),
բ. բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները),
գ. այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք են ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը,
դ. ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները),
ե. աղբահանման ծախսերը, որը հավասար է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին,
զ. ներքին գործուղումների ծախսերը, որը հաշվարկվում է.
Երևան քաղաքից մինչև 30 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 36,0 հազ. դրամ,
Երևան քաղաքից մինչև 100 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 250,8 հազ. դրամ,
Երևան քաղաքից մինչև 200 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 306,0 հազ. դրամ,
Երևան քաղաքից մինչև 300 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 424,8 հազ. դրամ,
Երևան քաղաքից 300 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 517,2 հազ. դրամ։
Ընդ որում, ավագ դպրոցների, ինչպես նաև մասնագիտացված և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների համար կիրառելի է 1,2 գործակիցը,
է. կապի ծառայությունների ծախսերը, որը հաշվարկվում է տարեկան 81,6 հազ. դրամ, ընդ որում, գիշերակացով աշակերտների առկայությամբ հաստատությունների համար կիրառելի է 2 գործակիցը,
ը. այլ կոմունալ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 5730-ի, ընդ որում, ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,35 գործակիցը, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների համար՝ 1,5 գործակիցը.
թ. գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 13740-ի, ընդ որում, ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,55 գործակիցը, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների համար՝ 1,95 գործակիցը,
ժ. լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է գործող լաբորատորիաներից օգտվող դասարանների թվով՝ ըստ դասարանների տարեկան միջին թվի, հետևյալ սանդղակով՝
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
, |
ժա. հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3300 հազ. դրամ (սկսած 2026 թվականից) և տրվում է այն հաստատություններին, որոնք հարմարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով ֆինանսավորվող ծրագրերում, ինչպես նաև առաջիկա երեք տարիների ընթացքում չի նախատեսվում հաստատությանն ամրացված անշարժ գույքի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում։ Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ պետք է իրականացվեն հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի ենթակայությամբ գործող հաստատությունների թվի առնվազն 1/3-ում,
ժբ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով տրամադրվող նպատակային ֆինանսավորումը, որը հաշվարկվում է հաստատությունում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների միջին տարեկան թիվը բազմապատկելով 27,0 հազ. դրամով,
ժգ. տրանսպորտային միջոցների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է յուրաքանչյուր առկա տրանսպորտային միջոցի հաշվարկով առավելագույնը 177,8 հազ. դրամ, բացառությամբ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մասնագիտացված ուսումնական հաստատությունների, որոնց տրանսպորտային նյութերի համար նախատեսված ծախսերն ըստ տրանսպորտային միջոցների քանակի և տեսակի ենթակա են համաձայնեցման հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի հետ,
ժդ. համազգեստի համար նախատեսված ծախսերը (մարզառազմական և մարզական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում), որը որոշվում է համազգեստի 1 համակազմի վերջին տարվա փաստացի ձեռքբերման գնի (ավելացված 5 տոկոսի չափով) և տարեկան սովորողների տարեկան միջին թվի արտադրյալով,
ժե. այլ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 71400-ի, ընդ որում, ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 2,0 գործակիցը, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների համար՝ 3,0 գործակիցը։
3. Սահմանել, որ՝
1) սույն հավելվածի իմաստով ՆԱԱ-ի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, որով պայմանավորված հաստատությունների ֆինանսավորման հաշվարկն իրականացնելիս անհրաժեշտ է այն ավելացնել աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների առավելագույն արժեքով (ինչը ենթակա է արտացոլման նաև հաստիքացուցակներում և տարիֆիկացիոն ցուցակներում).
2) մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն՝ ՈՈՒԱա-ի (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի) նկատմամբ կիրառելով 0,7 գործակիցը.
3) հաստատության տնօրենը (իսկ վարչատնտեսական առանձնացված կառավարման անցած դպրոցների համար՝ վարչատնտեսական համակարգողը) տարեկան ծախսերի նախահաշիվները և հաստիքացուցակները կազմելիս պետք է առաջնորդվի սույն ֆինանսավորման գործակիցներով և նորմատիվներով՝ նկատի ունենալով, որ՝
ա. թույլատրվում է անհրաժեշտ հիմնավորումների և հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի գրավոր համաձայնության առկայության դեպքում ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքացուցակներում թույլ տալ քանակական շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն հավելվածով հաշվարկված գումարի մեծությունը,
բ. հաստատությունում տարաբնույթ ծրագրեր իրականացվելու դեպքում սույն գործակիցներ ու նորմատիվներից տարբերվող ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքներ թույլատրվում է նախատեսել միայն անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ,
գ. տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում հաստատությունը կարող է տվյալ ծախսատեսակի համար հաշվարկված ֆինանսական միջոցների սահմաններում ձեռք բերել ծառայություններ և աշխատանքներ՝ առնվազն պահպանելով քանակական և որակական ցուցանիշները.
4) ԲԼլ-ն (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, Սգ-ն սննդի գումարը, Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարները, ՀԴծ-ում (համադպրոցական ծախսերում) ներառված լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերը բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով.
5) շենքային, էլեկտրամատակարարման, բնական գազի մատակարարման և սպասարկման, ջեռուցման, ջրամատակարարման և/կամ ջրահեռացման պայմանների էական փոփոխությամբ էլեկտրամատակարարման, բնական գազի մատակարարման և սպասարկման, այլ տիպի ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը կարող են հաշվարկվել համապատասխան կանխատեսումների հիման վրա՝ հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի համաձայնությամբ, որի դեպքում կանխատեսվող և փաստացի ծախսերի դրական տարբերությունը ենթակա է վերադարձման պետական բյուջե։ Վերջին երեք տարիներից որևէ մեկում նշված ծախսերն արտակարգ դրությամբ պայմանավորված էական շեղումներ ունենալու դեպքում այդ տարվա փաստացի ծախսերը չեն հաշվարկվում միջին ծախսերում.
6) որպես սույն հավելվածի հաշվարկման համար անհրաժեշտ խմբերի և սովորողների թիվ հիմք են ընդունվում կազմակերպությունների կողմից հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները։ Ընդ որում, ՀԴծ-ի (համադպրոցական ծախսերի) հաշվարկման համար հիմք հանդիսացող տվյալները պետք է հաստատվեն նաև հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից.
7) էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում հաստատությունների ֆինանսավորման հաշվարկն իրականացվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով.
8) կրթության ավագ մակարդակում խմբային ուսուցման դեպքում խմբերի թիվը որոշվում է մինչև 20 աշակերտը մեկ խումբ հաշվարկով՝ խմբերում սովորողների նվազագույն թիվը հաշվարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգին համապատասխան.
9) մասնագիտացված դպրոցների մասնագիտացված դասաժամերը (ներառյալ՝ անհատական պարապմունքները) ներառվում են դասացուցակում և տարիֆիկացիոն ցուցակներում, և դրա արդյունքում ձևավորված խմբերը չեն ներառվում դասարանների միջին տարեկան թվի մեջ.
10) ազատազրկված և միջնակարգ կրթություն չունեցող անձանց շրջանակում հանրակրթական ծառայությունների մատուցման համար ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքների, հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքների և հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքների համար նախատեսված գործակիցների ու նորմատիվների նկատմամբ կիրառելով 0,5 գործակիցը, իսկ ՀԴծ (համադպրոցական ծախեր) չի հաշվարկվում.
11) հաստատությունների կողմից իրականացվող որոշ գործառույթների կենտրոնացված գնումներ կազմակերպվելու դեպքում դպրոցներին տրամադրվող ծախսերից այլ գործառույթների մասով ծախսերը նվազեցվում են 25 տոկոսով՝ սկսած հաջորդ ֆինանսական տարվանից.
12) ընթացիկ ֆինանսական տարում վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում սույն հավելվածով վարչատնտեսական առանձնացված կառավարման անցման նախատեսված դրույթներից բխող հաշվարկներն իրականացվում են տարեսկզբին՝ հաշվի առնելով վարչատնտեսական առանձնացված կառավարման անցման ժամանակացույցը.
13) սույն հավելվածում կիրառվող «ավագ դպրոց» տերմինը կիրառելի է նաև կրթահամալիրների և վարժարանների դեպքում։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական:
