ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 18 |
քաղ․ Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձեւավորմանն ուղղված միջոցառումների պլանում կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 18 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձեւավորմանն ուղղված միջոցառումների պլանում կատարվող
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-23-րդ կետեր.
«21. Անդամ պետությունների այն վստահված երրորդ կողմերի սահմանումը, որոնք իրենց գործառույթները կատարելու են «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի մասին» արձանագրության 8-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) (այսուհետ՝ տեղեկատվության փոխանակման կանոններ) |
անդամ պետություններ |
- |
մինչեւ 2025 թվականի հունիսի 1-ը |
22. Տեղեկատվական անվտանգության ոլորտում եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների համապատասխան լիազորված մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման կանոններով սահմանված՝ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների իսկորոշման եղանակների մշակում եւ համաձայնեցում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ գրանցողի կայքում, նրանց անձնական կաբինետներ մուտք գործելու համար |
անդամ պետություններ |
- |
մինչեւ 2025 թվականի հունիսի 1-ը |
23. Անդամ պետությունների վստահված երրորդ կողմերի տեխնիկական պատրաստվածության ապահովումը՝ տեղեկատվության փոխանակման կանոններով նախատեսված գործառույթների կատարման համար |
անդամ պետություններ |
- |
մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը։»։ |
——————
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
