Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 18

քաղ․ Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձեւավորմանն ուղղված միջոցառումների պլանում կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական բարձրագույն

խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի

թիվ 18 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձեւավորմանն ուղղված միջոցառումների պլանում կատարվող

 

Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-23-րդ կետեր.

 

«21. Անդամ պետությունների այն վստահված երրորդ կողմերի սահմանումը, որոնք իրենց գործառույթները կատարելու են «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի մասին» արձանագրության 8-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) (այսուհետ՝ տեղեկատվության փոխանակման կանոններ)

անդամ պետություններ

-

մինչեւ 2025 թվականի

հունիսի 1-ը

22. Տեղեկատվական անվտանգության ոլորտում եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների համապատասխան լիազորված մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման կանոններով սահմանված՝ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների իսկորոշման եղանակների մշակում եւ համաձայնեցում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ գրանցողի կայքում, նրանց անձնական կաբինետներ մուտք գործելու համար

անդամ պետություններ

-

մինչեւ 2025 թվականի

հունիսի 1-ը

23. Անդամ պետությունների վստահված երրորդ կողմերի տեխնիկական պատրաստվածության ապահովումը՝ տեղեկատվության փոխանակման կանոններով նախատեսված գործառույթների կատարման համար

անդամ պետություններ

-

մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը։»։

 

——————

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան