ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2025 թվականի N 1081-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ, ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 2-րդ մասի և 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա, կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Oտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 965-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 966-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1005-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1006-Ն որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
07.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1081-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ, ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների (այսուհետ՝ հայտատու) և օտարերկրյա օդանավ շահագործողների (այսուհետ՝ օտարերկրյա հայտատու) կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) մեկանգամյա օդային հաղորդակցություններ՝ առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող մեկանգամյա օդային հաղորդակցություններ.
2) երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ՝ առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող երկու և ավելի օդային հաղորդակցություններ.
3) կանոնավոր օդային հաղորդակցություններ՝ առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող կանոնավոր օդային հաղորդակցություններ.
4) օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձ՝ օդանավ շահագործողի վկայական չունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ։
3. Թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը՝ սկսած թույլտվություն ստանալու համար հայտերը լիազոր մարմին ներկայացնելուց մինչև լիազոր մարմնի կողմից թույլտվությունը տրամադրելը, իրականացվում է Ավիացիայի ոլորտի թվային ծառայությունների aviation.e-gov.am հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով՝ էլեկտրոնային տարբերակով: Հարթակ մուտքն ապահովվում է «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման համաձայն։
4. Հայտատուն կամ օտարերկրյա հայտատուն հարթակում առաջին անգամ օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության հայտ ներկայացնելու համար, անկախ օդային հաղորդակցությունների իրականացման տեսակից, նախ ներկայացնում են ավիաընկերության վերաբերյալ հիմնական տվյալները։ Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում հաստատում է սույն կարգի 24-րդ և 33-րդ կետերում նշված օդանավերի վերաբերյալ հիմնական տվյալները և հետագայում հայտատուի կամ օտարերկրյա հայտատուի կողմից օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության նոր հայտեր ներկայացնելու ժամանակ կրկնվող տվյալների համախումբն ամեն անգամ չի պահանջվում։
5. Հայտատուն կամ օտարերկրյա հայտատուն կարող է լիազորել ներկայացուցչի՝ կազմակերպության անունից հայտ ներկայացնելու և անհրաժեշտության դեպքում կազմակերպության կողմից ներկայացված տվյալները խմբագրելու համար։ Լիազորումն իրականացվում է հարթակի միջոցով՝ նշելով լիազորվող անձի անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և լիազորման ժամանակահատվածը։
6. Հայտատուն կամ օտարերկրյա հայտատուն ներկայացնում է սույն կարգի 4-րդ կետում նշված հիմնական տվյալների փոփոխությունները և ապահովում է փաստաթղթերի վավերականությունը տրամադրված թույլտվությունների գործողության ժամկետում:
7. Հայտը պարտադիր ենթակա է ուսումնասիրության։
2․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
8. Հայտատուի և օտարերկրյա հայտատուի կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա առևտրային օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առևտրային օդային հաղորդակցություն իրականացնելու համար «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:
9. Հայտատուն կամ օտարերկրյա հայտատուն՝ մեկանգամյա առևտրային օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար հարթակի (https://aviation.e-gov.am/) միջոցով նախարարություն է ներկայացնում հայտ՝
1) հայտատուն՝ թռիչքի իրականացման ժամից առնվազն 48 ժամ առաջ.
2) օտարերկրյա հայտատուն՝ թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ.
3) եթե մեկանգամյա առևտրային օդային հաղորդակցությունը հրատապ է, և հայտատուն կամ օտարերկրյա հայտատուն չի կարող պահպանել սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետները, ապա վերջիններս հարթակի միջոցով պետք է տեղեկացնեն hայտը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմնավոր պատճառաբանություն։ Հայտը կարող է անհապաղ համաձայնեցվել պատասխանատու ստորաբաժանումների հետ՝ կարծիք ստանալու նպատակով՝ համաձայն լիազոր մարմնի հրամանի։
10. Մեկանգամյա առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն ստանալու համար հայտատուն կամ օտարերկրյա հայտատուն նախարարություն է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը՝
1) նախատեսվող թռիչքի ուղղությունը, չվերթի համարը, մեկնման և ժամանման օդանավակայանները, օրերը և ժամերը.
2) օդանավը, որով իրականացվելու է թռիչքը.
3) նախատեսվող փոխադրման տեսակը` ուղևորափոխադրում, բեռնափոխադրում, համակցված (ուղևորափոխադրում և բեռնափոխադրում), բժշկական նպատակով չվերթ, դատարկ տեղափոխական թռիչք, տեխնիկական չվերթ (վառելիքի լիցքավորում, շրջաթռիչք, անձնակազմի հանգիստ), այլ.
4) ուղևորների ցանկը և թվաքանակը.
5) բեռի (առկայության դեպքում) բնույթը, քաշը, ավիաբեռնագիրը.
6) վտանգավոր բեռի առկայության դեպքում՝ վտանգավոր բեռի ցանկը Միացյալ ազգերի կազմակերպության կողմից տրամադրված ծածկագրով (UN code) և ավիաբեռնագիրը.
7) Հայաստանում դիմավորող կողմի տվյալները՝ անվանում, անուն ազգանուն, հեռախոսահամար և կապի նախընտրելի տարբերակ.
8) այլ փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկատվություն, որը հայտատուն կամ օտարերկրյա հայտատուն կարևոր է համարում հայտնել լիազոր մարմնին, այդ թվում՝ հայտը սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացնելու հիմնավոր պատճառաբանությունը։
11. Հարթակի միջոցով առաջին անգամ թույլտվության համար դիմելու դեպքում ներկայացվում են նաև իրավաբանական անձի վերաբերյալ հիմնական տվյալները՝ սույն կարգի 4-րդ կետին համաձայն՝
1) ավիաընկերության անվանումը.
2) գրանցման երկիրը.
3) ՀՎՀՀ (միայն ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների դեպքում), հասցե (միայն օտարերկրյա կազմակերպությունների դեպքում).
4) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ստացած ծածկագիրը (ICAO code).
5) Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից ստացած ծածկագիրը (IATA code).
6) կոնտակտային տվյալները՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ.
7) օդանավերի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը (MTOW kg), շահագործման հիմքերը, վարձակալական պայմանագրերը՝ առկայության դեպքում:
12. Եթե օդանավը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում՝ հայտատուն հայտին կից հարթակի միջոցով նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի պատճենները՝
1) օդանավ շահագործողի վկայականի բացակայության դեպքում՝ օդանավի հրամանատարի օդաչուական վկայական (Pilot Lisence) և բժշկական վկայական (Medical Sertificate).
2) ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականներ (Insurance Certificate)։
13. Օտարերկրյա հայտատուն հայտին կից հարթակի միջոցով նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի պատճենները՝
1) օդանավ շահագործողի վկայական (AOC) և կից շահագործման հատուկ դրույթները (Operations Specifications), իսկ դրա բացակայության դեպքում՝ օդանավի հրամանատարի օդաչուական վկայական (Pilot Lisence) և բժշկական վկայական (Medical Sertificate).
2) օդանավի պետական գրանցման վկայական (Registration Certificate).
3) պիտանիության վկայական և առկայության դեպքում՝ վերանայման դրույթները (Airworthiness Certificate and if available Airworthiness Review Certificate).
4) աղմուկի վկայական (Noise Certificate).
5) ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականներ (Insurance Certificate)։
14. Հայտի՝ կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նախարարությունը հայտատուին տրամադրում է դիտողությունների ցանկ՝ հայտը նախարարություն մուտքագրվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն 24 ժամ առաջ պետք է շտկի այդ թերությունները՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով նախարարությանը: Համապատասխանության դեպքում հայտատուին հարթակի միջոցով տրվում է մեկանգամյա առևտրային օդային հաղորդակցության թույլտվություն (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
15. Հայտը մերժվում է, եթե՝
1) չեն պահպանվել սույն կարգի պահանջները.
2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ են կամ ներկայացված տեղեկությունները թերի են, և եթե հայտի և կից տեղեկությունների թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել կամ չեն շտկվել։
16. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է հարթակի միջոցով՝ անձնական էջում և էլեկտրոնային փոստին ուղարկված ծանուցման միջոցով, որտեղ նշվում են մերժման պատճառները:
17. Անհրաժեշտության դեպքում նախարարությունը հայտի ուսումնասիրության ընթացքում կարող է գրավոր դիմել հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, եթե փաստաթղթերի իսկությունն ակնհայտ կասկածելի է:
18. Նախարարության կողմից տրված թույլտվությունները գործում են 48 ժամ՝ հայտերով նախատեսված չվերթերի իրականացման պահից սկսած:
19. Տրամադրված թույլտվությունը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16-նիշանոց հսկիչ համար (tracking number): Թույլտվության վավերականությունը հնարավոր է ստուգել հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման կայք (https://verify.e-gov.am/am/) մուտքագրելու կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
20. Մեկանգամյա առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները նախարարության կողմից պարբերաբար (յուրաքանչյուր փոփոխության դեպքում) հրապարակվում են նախարարության http://www.mtad.am պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:
3․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
21. Հայտատուների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններն իրականացվում են տվյալ ուղղությամբ նշանակված ավիափոխադրող հանդիսանալու դեպքում, որի վերաբերյալ առնվազն 15 օր առաջ նախարարությանը տեղեկացվում է նախատեսվող ուղղությունը շահագործելու մասին։
22. Երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առևտրային օդային հաղորդակցություն իրականացնելու համար նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա:
23. Հայտատուն երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու համար առնվազն 15 օր առաջ հարթակի միջոցով ներկայացնում է հայտ՝ նշելով չվերթերի իրականացման ժամանակահատվածը և հաճախականությունը։ Նախարարությունը՝ տվյալ թռիչքների իրականացման համար ներկայացված թերի, անվավեր փաստաթղթերի կամ տվյալների դեպքում, 5-օրյա ժամկետում հարթակի միջոցով տեղեկացնում է հայտատուին առարկության մասին՝ նշելով առարկության հիմքերը և առաջարկում է թռիչքների իրականացման մեկնարկից առնվազն երկու օր առաջ շտկել առկա անհամապատասխանությունը և անմիջապես տեղեկացնել նախարարությանը։
24. Հայտատուն թույլտվություն ստանալու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) փոխադրման տեսակ՝ ուղևորային, բեռնային.
2) ուղղության շահագործման սկիզբ և ավարտի ամսաթվեր.
3) երթուղին/հատվածներ (մեկնման և ժամանման օդանավակայաններ).
4) շահագործման օրեր․
5) ժամանման և մեկնման ժամեր (բոլոր օդանավակայաններում).
6) չվերթերի համարներ.
7) դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից երթուղիներում շահագործման ենթակա օդանավեր.
8) սլոտների համաձայնեցումներ.
9) պատվիրատուի անվանումը (առկայության դեպքում), կոնտակտային տվյալներ՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ.
10) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը.
11) այլ փաստաթղթերի տեսաներածված պատճենները, որոնք կարող են նպաստել թույլտվություն ստանալու գործընթացին:
25. Հարթակի միջոցով առաջին անգամ թույլտվության համար դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության վերաբերյալ հիմնական տվյալները՝ սույն կարգի 4-րդ կետին համաձայն։
26. Անհրաժեշտության դեպքում՝ նախարարությունը հայտի ուսումնասիրության ընթացքում կարող է գրավոր դիմել ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, եթե փաստաթղթերի իսկությունն ակնհայտ կասկածելի է:
27. Եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված տեղեկատվությունը կամ այլ փաստաթղթերի տեսաներածված պատճենները չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, կամ թերի են, ապա նախարարությունը 5 օրվա ընթացքում դրա մասին հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով 2 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
28. Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն տեղեկացվում է հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ սահմանված 2 աշխատանքային օրվա ավարտից հետո 1 օրվա ընթացքում։
29. Եթե ներկայացված հայտն ամբողջական է, ապա նախարարության կողմից մուտքագրված հայտը 1 օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է համապատասխան ստորաբաժանումներին:
30. Թույլտվություն տրամադրելու կամ հայտը մերժելու մասին տեղեկատվությունը հարթակի կամ էլեկտրոնային փոստին ծանուցման միջոցով փոխանցվում է հայտատուին և այլ շահագրգիռ կողմերին, որոնք առնչվում են տվյալ թույլտվության հետ։ Մերժման մասին տեղեկատվությունում նշվում են մերժման իրավական հիմքերը: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
31. Տրամադրված թույլտվությունը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16-նիշանոց հսկիչ համար (tracking number): Թույլտվության վավերականությունը հնարավոր է ստուգել հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման կայք (https://verify.e-gov.am/am/) մուտքագրելու կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
4․ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
32. Օտարերկրյա հայտատուն կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար հարթակի միջոցով նախարարություն է ներկայացնում հայտ՝ նախատեսվող առևտրային օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 15 օր առաջ։ Օտարերկրյա հայտատուներին կանոնավոր հաղորդակցությունների թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն՝ համապատասխան պետության ավիացիոն իշխանությունների կողմից տվյալ օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրության առկայության դեպքում:
33. Օտարերկրյա հայտատուն թույլտվություն ստանալու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) փոխադրման տեսակ՝ ուղևորային, բեռնային, համակցված.
2) ուղղության շահագործման սկիզբ և ավարտի ամսաթվեր.
3) երթուղին (մեկնման և ժամանման օդանավակայաններ).
4) շահագործման օրեր.
5) ժամանման և մեկնման ժամեր (բոլոր օդանավակայաններում).
6) չվերթերի համարներ.
7) դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից երթուղիներում շահագործման ենթակա օդանավեր.
8) սլոտների համաձայնեցումներ.
9) պատվիրատուի անվանումը (առկայության դեպքում), կոնտակտային տվյալներ՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ.
10) Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչի կամ լիազորված անձի անվանումը և կոնտակտային տվյալները՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ.
11) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում տեխնիկական սպասարկման (ապահովման) մասին պայմանագիր կամ նմանատիպ փաստաթուղթ.
12) վերգետնյա սպասարկում իրականացնող գործակալի անվանումը, կոնտակտային տվյալներ՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ.
13) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը.
14) այլ փաստաթղթերի տեսաներածված պատճենները, որոնք, ըստ օտարերկրյա հայտատուի, վերաբերելի են և կարող են նպաստել թույլտվություն ստանալու գործընթացին:
34. Հարթակի միջոցով առաջին անգամ թույլտվության համար դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը՝ սույն կարգի 4-րդ կետի համաձայն՝
1) ավիաընկերության անվանումը.
2) գրանցման երկիրը.
3) հասցե.
4) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ստացած ծածկագիրը (ICAO code).
5) Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից ստացած ծածկագիրը (IATA code).
6) կոնտակտային տվյալները՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ.
7) օդանավ շահագործողի ընկերությունում օտարերկրյա կապիտալի առկայության և բաժնեմասի մասին տեղեկություն, կոնտակտային տվյալներ՝ էլ․ փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ.
8) օդանավերի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը (MTOW kg), շահագործման հիմքերը, վարձակալական պայմանագրերը՝ առկայության դեպքում.
9) օդանավ շահագործողի վկայական (AOC) և կից շահագործման հատուկ դրույթները (Operations Specifications).
10) օդանավի պետական գրանցման վկայական (Registration Certificate).
11) պիտանիության վկայական և առկայության դեպքում՝ վերանայման դրույթները (Airworthiness Certificate and if available Airworthiness Review Certificate).
12) աղմուկի վկայական (Noise Certificate).
13) ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականները (Insurance Certificate).
14) առավելագույն թռիչքային քաշը (MTOW kg):
35. Անհրաժեշտության դեպքում՝ նախարարությունը հայտի ուսումնասիրության ընթացքում կարող է գրավոր դիմել օտարերկրյա օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, եթե փաստաթղթերի իսկությունն ակնհայտ կասկածելի է:
36. Եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված տեղեկատվությունը կամ այլ փաստաթղթերի տեսաներածված պատճենները չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, կամ թերի են, ապա նախարարությունը 5 օրվա ընթացքում դրա մասին հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով 2 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
37. Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն տեղեկացվում է հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ սահմանված 2 աշխատանքային օրվա ավարտից հետո 1 օրվա ընթացքում։
38. Եթե ներկայացված հայտն ամբողջական է, ապա նախարարության կողմից մուտքագրված հայտը 1 օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է համապատասխան ստորաբաժանումներին:
39. Թույլտվություն տրամադրելու կամ հայտը մերժելու մասին տեղեկատվությունը հարթակի կամ էլեկտրոնային փոստին ծանուցմամբ միջոցով փոխանցվում է օտարերկրյա հայտատուին և այլ շահագրգիռ կողմերին։ Մերժման մասին տեղեկատվությունում նշվում են մերժման իրավական հիմքերը:
40. Տրամադրված թույլտվությունը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16-նիշանոց հսկիչ համար (tracking number): Թույլտվության վավերականությունը հնարավոր է ստուգել հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման կայք (https://verify.e-gov.am/am/) մուտքագրելու կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
5․ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
41. Հայտատուն հարթակի միջոցով հայտը ներկայացնելուց պարտավոր է վճարել թույլտվություն տրամադրելու համար օրենքով նախատեսված տուրքերը։
42. Հայտը համարվում է ընդունված՝ նախարարության համակարգին փոխանցվելու պահից, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի՝ ոչ աշխատանքային ժամերին, այն ներկայացված է համարվում հայտը հարթակում մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ: Հայտատուն դիմումի ընթացքին կարող է հետևել հարթակի իր անձնական էջում, ինչպես նաև հայտի կարգավիճակի փոփոխությունների մասին էլ․փոստին առաքված ծանուցումների միջոցով։
43. Թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող նախարարության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է նախարարության նախարարի հրամանով:
44. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու թույլտվությունները տրամադրվում են սույն կարգի Ձև N 1-ի նմուշով։
45. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու թույլտվությունները տրամադրվում են սույն կարգի Ձև N 2-ի նմուշով:
46. Հայտով սխալ տեղեկատվության կամ կեղծ փաստաթղթերի ներկայացման դեպքերում հայտատուն կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
47. Սույն կարգով սահմանված ժամերի և օրերի հաշվարկները կատարվում են աշխատանքային օրերով:
Ձև N 1
|
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ MINISTRY OF TERRITORIAL ADMINISTRATION AND INFRASTRUCTURE OF RA |
_____________________________________________________________________________________
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
PERMISSION
FOR OPERATION OF SINGLE COMMERCIAL AIR TRANSPORTATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY OF THE REPUBLIC OF ARMENIA BY ARMENIAN AND FOREIGN AIR OPERATORS
ARM-000000-00
Օդանավ շահագործող Air Operator |
NN ը/կ |
Չվերթ Flight |
Մեկնում Departure |
Ժամանում Arrival |
Փոխադրման տեսակ | ||
Airport |
Date and time (UTC) |
Airport |
Date and time (UTC) | |||
1 |
||||||
2 |
||||||
3 |
Օդանավերի ցանկ / List of aircrafts
NN ը/կ |
Ազգային և գրանցման նիշեր Nationality and registration marks |
Տիպ Type |
Առավելագույն թռիչքային քաշ Maximum takeoff weight (MTOW) |
1 |
|||
2 |
|||
3 |
*Թույլտվության համարը պետք է ներառված լինի թռիչքի պլանի 18-րդ կետում։
Permission number shall be inserted in item 18 of FPL
_____________________________________________________________________________________
|
Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հետևյալ հսկիչ համարը՝ ****-****-****-**** կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։ |
Ձև N 2
|
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ MINISTRY OF TERRITORIAL ADMINISTRATION AND INFRASTRUCTURE OF RA |
_____________________________________________________________________________________
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
PERMISSION
FOR OPERATION OF TWO AND MORE CHARTER AND SCHEDULED COMMERCIAL SERVICES TO, FROM AND WITHIN THE TERRITORY OF THE REPUBLIC OF ARMENIA BY ARMENIAN AND FOREIGN AIR OPERATORS
ARM-000000-00
Օդանավ շահագործող Air Operator |
|
Պատվիրատու Charterer |
|
Շահագործման ժամանակահատված Operating period |
NN ը/կ |
Չվերթ Flight |
Օրեր Days |
Մեկնում Departure |
Ժամանում Arrival |
Փոխադրման տեսակ | ||||||||
Airport |
ETD (UTC) |
Airport |
ETA (UTC) | ||||||||||
1 |
|||||||||||||
2 |
|||||||||||||
3 |
Օդանավերի ցանկ / List of aircrafts
NN ը/կ |
Ազգային և գրանցման նիշեր Nationality and registration marks |
Տիպ Type |
Առավելագույն թռիչքային քաշ Maximum takeoff weight (MTOW) |
1 |
|||
2 |
|||
3 |
*Թույլտվության համարը պետք է ներառված լինի թռիչքի պլանի 18-րդ կետում։
Permission number shall be inserted in item 18 of FPL
_____________________________________________________________________________________
|
Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հետևյալ հսկիչ համարը՝ ****-****-****-**** կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
07.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2025 թվական:
