Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.05.1993
Ստորագրման ամսաթիվ
19.05.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև սահմանի վրա մաքսային անցակետերի տեղերը որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` մի կողմից, Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեն` մյուս կողմից, համաձայնեցին հետևյալի մասին.

1. Անհրաժեշտ համարել Կողմերի մաքսային մարմինների աշխատանքները իրականացնել սույն Համաձայնագրի Հավելվածում նշված անցակետերում: Հավելվածը Համաձայնագրի անբաժանելի մասն է: Հաղորդակցությունը թույլատրվում է միայն այդ անցակետերով:

2. Նշված անցակետերում Կողմերն աշխատում են շուրջօրյա աշխատակարգով և իրականացնում են Հավելվածում նշված հսկողության ձևերը:

3. Հաստատված անցակետերի ցանկում կամ դրանց աշխատակարգին վերաբերող փոփոխությունները հաղորդվում են և համաձայնեցվում նախապես` այդ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ:

4. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրվելու օրվանից:

 

Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վրացերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ և ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋև 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԿՆՔՎԱԾ` ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներմուծեք նկարագրությունը_12213

 

 

Մաքսային բոլոր անցակետերը տեղակայվում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հանրապետության վարչատարածքային սահմաններում:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան