ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱՎԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՎԵՐԻ ԼՐԱԿԱԶՄՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով.
1. Հաստատել 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Մոսկվայում ստորագրված «Քաղաքացիական նավաշինության և նավերի լրակազմող սարքավորումների արտադրության զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2025 թ. հուլիսի 10 Երևան ՆՀ-171-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2025 թվական:
