Գլխավոր տեղեկություն
Համար
N 343
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

 

12 հունիսի 2001 թվականի

N 343

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԱՔՍ-ԿԲ» ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՇՐՋԱԲԵՐՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, հաշվի առնելով ՀՀ առևտրային բանկերի կողմից տված առաջարկությունները կապված միջբանկային և ներբանկային հատվածում էլեկտրոնային վճարումների համակարգում չմշակվող հաղորդագրությունների փոխանցման վերաբերյալ, ելնելով «ԱՐԱՔՍ-ԿԲ» ծածկագրման ապարատածրագրային համալիրի ներդրման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգում շրջաբերվող հաղորդագրություններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից.

 

հրամայում եմ`

 

1. Հաստատել` ՀՏ n98 «Անհատական հաղորդագրության» նոր ֆորմատը (կցվում է), ՀՏ 952 «Մերժման հաղորդագրություն» փոփոխված ֆորմատը (կցվում է), ինչպես նաև «Արաքս-ԿԲ» ծածկագրող ապարատածրագրային համալիրի ներդրման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգի հաղորդագրություններում կատարված փոփոխությունները (կցվում են):

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն թվականի օգոստոսի 1-ից:

3. Հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահից ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված հաղորդագրությունների և փոփոխությունների մշակումը էլեկտրոնային վճարումների համակարգի կողմից:

4. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի և Խորհրդի աշխատակազմի արձանագրային բաժնին ապահովել սույն հրամանով հաստատված փոփոխությունների տրամադրումը ՀՀ տարածքում գործող բանկերին, Գանձապետարանին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին վրա:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

«Արաքս - ԿԲ» ծածկագրող ապարատա-ծրագրային համալիրի տեղադրման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգի (ԷՎՀ) փոփոխությունները

1. Յուրաքանչյուր հաղորդագրություն, որը ստացվում է բանկի ներքին ծրագրային համակարգից և ենթակա է փոխանցման ԷՎՀ հաջորդ օղակին կարող է ծածկագրվել «Արաքս - ԿԲ» համալիրի միջոցով: Բոլոր այդ հաղորդագրությունները համալրվում են էլեկտրոնային ստորագրությամբ, որն ընդգրկվում է հաղորդագրության տեքստի բաժնում:

Բանկի ծրագրային համակարգում ձևավորված տեղեկատվությունը ստորագրվում է «Ստորագրությունը նույն ֆայլում» սկզբունքով, ընդ որում ստորագրության կազմում ընդգրկվում է միայն <5> Ներդիր բաժնի <2> Ստորագրություն - 40 բայթ և <3> Օգտագործված բանալու հերթական համարը - 2 բայթ, <4> Ստորագրողի նույնացուցիչը - 8 բայթ, <6> էլեկտրոնային ստորագրության ձևավորման ամսաթիվը և ժամանակը - 20 բայթ տվյալները: Ստորագրվում է ամբողջ ինֆորմացիան ներառյալ բացակները և ASCII «տողի փոփոխություն/կառքի վերադարձ» նշանները:

Ստորագրությունը դրվում է հաղորդագրության տեքստի վերջին տողից հետո:07: դաշտում`

 

Պ/Օ Դաշտի N Դաշտի անվանումը  Ֆորմատ/Տարբերակ
Օ 07 Ստորագրություն 70x

 

Էլեկտրոնային ստորագրությունից հետո դրվում է նիշը և վերջաբանը` «(»:

Էլեկտրոնային ստորագրությամբ «ստորագրված» հաղորդագրությունն ունի հետևյալ կառուցվածքը`

 

գլխագիր -  

 

հաղորդագրության տեքստ

 

 

էլ. ստորագրություն

վերջաբան

 {3n5n5n16n6n6n 

 - - - -- - -

...

...

...

:07: 70x 

)

 

2. Կապված պաշտպանական նոր մեխանիզմի օգտագործման հետ կիրառության մեջ են մտնում մերժումների նոր կոդեր, որոնք պետք է ներառվեն ՀՏ952 «Վճարման մերժում» հաղորդագրության Մերժման կոդերի ցուցակի մեջ: «Արաքս ԿԲ» սարքի օգտագործման հետ կապված սխալների կոդերը տարբերվում են «S» տառով`

 

 Մերժման կոդը

Կոդի բացատրությունը

 //S08// Տեքստը կամ ստորագրությունը աղավաղվել է ստորագրելուց հետո
 //S11// Ձեր կատալոգում բացակայում է տեքստը ստորագրող բաժանորդը
 //S13// Տեքստը և ստորագրությունը չեն համապատասխանում
 //S15// Բաժանորդի բանալին փակված է

 

3. ՀՏ952 «Վճարման մերժում» հաղորդագրությունը պետք է հնարավոր լինի ուղարկել բոլոր ուղղություններով, այդ թվում գլխամաս ԿԲ, մասնաճյուղ գլխամաս, գլխամաս գլխամաս: Ընդ որում, եթե մերժման հաղորդագրությունը հասցեագրված է ԿԲ-ին, 72 դաշտում պետք է լրացված լինի միայն վերը նշված կոդերից որևէ մեկը, հակառակ դեպքում հաղորդագրությունը Կենտրոնական բանկի կողմից չի մշակվի:

 

ՀՏ 952 Վճարման մերժում

 

Այս հաղորդագրությունը կարող է ուղարկել վճարման պրոցեսում ընդգրկված մեկ մասնակիցը մյուսին:

Կիրառվում է այն դեպքերում, երբ վճարն անհնար է իրականացնել ինչպես ֆինանսական, այնպես էլ պաշտպանական միջոցների կիրառման հետևանքով:

Այս հաղորդագրությունը կարող է ուղարկվել բոլոր ուղղություններով (նկար 1):

 

Ներմուծեք նկարագրությունը_20750

 

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

Ֆորմատ/տարբերակ

Պ

O

Պ

Պ

20

12

21

21A

72

Գործառնության համարը 

Մերժվող հաղորդագրության տեսակը

Հղում 

Մերժված հաղորդագրության ունիկալ համարը

Հաղորդագրությունն ուղարկողից 
ստացողին ուղղված տեղեկատվություն

16x

3n

16x

16n

6*35x

 

Պ - պարտադիր Օ - օժանդակ

 

Դաշտերի նկարագրություն

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործառնության համարը:

 

Դաշտ 12: հղում

Ֆորմատ: 3n

Այս դաշտում նշվում է մերժված հաղորդագրության տեսակը:

 

Դաշտ 21: հղում

Ֆորմատ: 16x

Այս դաշտում ներկայացվում է մերժված հաղորդագրության դաշտ 20-ում նշված գործառնության համարը:

 

Դաշտ 21A: Մերժված հաղորդագրության ունիկալ համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում ներկայացվում է մերժված հաղորդագրության ունիկալ համարը:

 

Դաշտ 72: հաղորդագրությունն ուղարկողից ստացողին ուղղված տեղեկատվություն

Ֆորմատ: 6*35x

Այս ֆորմատում դաշտը պարունակում է մերժման պատճառը: Հնարավոր է հետևյալ կոդերի օգտագործումը.

 

 Կոդ   Կոդի բովանդակությունը

//01// 

//02//  

//03// 

//04//  

//05//  

//14//  

//15//  

//16//

//S08//

//S11//

//S13// 

//S15// 

Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է

Հաշիվը փակված է

Հաշվում բավականաչափ միջոց չկա

Հաշիվը սառեցված է

Ձեր նշած արժույթը չի համապատասխանում հաշվի արժույթին

Սխալ ՀՏ-ի օգտագործում

Գրանցված է կասեցման ցուցակում

Բացակայում է մարզի/շրջանի կոդը ՀՎՀՀ-ում

Տեքստը կամ ստորագրությունը աղավաղվել է ստորագրելուց հետո

Ձեր կատալոգում բացակայում է տեքստը ստորագրող բաժանորդը

Տեքստը և ստորագրությունը չեն համապատասխանում

Բաժանորդի բանալին փակված է

 

Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես:-ից հետո և առաջին տողի միակ տեղեկատվությունն է: Եթե կոդ չկա, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով` հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:

 

ՀՏ n98 Անհատական հաղորդագրություն

 

Այս հաղորդագրությունը կիրառվում է համակարգի մասնակիցների միջև էլեկտրոնային վճարումների համակարգի կողմից չմշակվող հաղորդագրությունների փոխանակման համար:

Փոխանակվող հաղորդագրության, դրա ֆորմատի և համարի մասին ներգրավված կողմերի միջև պետք է կայացվի համապատասխան համաձայնություն (դա կարող է լինել S.W.I.F.T.-ի կամ որևէ այլ համակարգի հաղորդագրություն):

 

Ֆորմատի նկարագրություն

 

Պ/Օ

Դաշտի N

Դաշտի անվանումը

Ֆորմատ/տարբերակ

Պ  

Պ  

Պ

20

12  

77E

Գործառնության համարը 

Ենթահաղորդագրության տեսակը

Ենթահաղորդագրություն

16x

3n

35x

[70 *50x]

  

Պ-պարտադիր Օ-օժանդակ

 

. n-ի փոխարեն լրացվում է հաղորդագրության այն կատեգորիայի կոդը, որը առավելագույնս համապատասխանում է փոխանցվող ենթահաղորդագրության բնույթին:

 

Դաշտերի նկարագրություն

դաշտ 20:Գործառնության համար

ֆորմատ:16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառնության համարը:

 

դաշտ 12: Ենթահաղորդագրության տեսակը

ֆորմատ:3n

Այս դաշտում նշվում է փոխանցվող ենթահաղորդագրության տեսակը:

 

դաշտ 77E: Ենթահաղորդագրություն

ֆորմատ: 35x

 

[70*50x]

Այս դաշտում լրացվում է բուն հաղորդագրությունը` իր դաշտերով:

 

Օրինակ`

:77E:S.W.I.F.T. MT100

:20:140201-001-100

:32A:140201USD10000,

:50: Poghosyan Petros

:57A:CITIUS33

:59:/143-21-456

Poghosyan Sahak

:70:/RFB/INV251200/0025

:72:/PHONBEN/2581195

կամ

:77E:

:20:140201-001-100

:32A:140201USD10000,

:50: Poghosyan Petros

:57A:CITIUS33

:59:/143-21-456

Poghosyan Sahak

:70:/RFB/INV251200/0025

:72:/PHONBEN/2581195