ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 194 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման ենթակա ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքը և ձևաչափը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
(կառուցվածքը և ձևաչափը խմբ. ԵՏՀԿ 02.04.19 թիվ 46, փոփ., խմբ. ԵՏՀԿ 20.10.20 թիվ 130, փոփ. ԵՏՀԿ 28.12.21 թիվ 196, խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 15.08.23 թիվ 116)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: