«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
11 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11405009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
| 21 դեկտեմբերի 2004 թ. | N 247-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N127-Հ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 689-Ն որոշման 3-րդ և 
4-րդ կետերը` պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 2002 թվականի մայիսի 21-ի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափը և կարգը հաստատելու մասին» N 127-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերում «Օբյեկտի վաճառքի գինը» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված օբյեկտի վաճառքի (նվազագույն/մեկնարկային) գինը» բառերով:
| Վարչության պետ՝ | Կ. Կիրակոսյան |