ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-26-Ն-13 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-81-Ն-32 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ն-32 որոշման 1-ին հավելվածի «Դատավորի գործունեության գնահատման իրականացումը» վերտառությամբ գլուխը լրացնել նոր՝ 17.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Գնահատման թերթը լրացվում է սույն որոշման 3-րդ հավելվածով նախատեսված մեթոդաբանության հիման վրա: Վճռաբեկ դատարանի դատավորի գործունեության գնահատման նկատմամբ կիրառելի են միայն սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված «Մեթոդաբանություն դատավորի գործունեության գնահատման» վերտառությամբ աղյուսակի 2-րդ բաժնի 2.4-րդ գլխով և 3-րդ բաժնով սահմանված չափանիշները և ցուցիչները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
