ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2025 թվականի N 653-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 30-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ «Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) 2011 թվականի մարտի 23-ին կնքված թիվ 10/0011 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրով անհատույց տրամադրված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք․, Եսայան փողոց 34/1 թիվ 15 դպրոց հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 120, 27 քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքը (սեփականության վկայական N 03052019-08-0043, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել կազմակերպությունից և երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին (գրանցման համար՝ 03 Ա 060688, այսուհետ՝ հիմնադրամ) իր կողմից ներկայացրած գործարար ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։
2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2011 թվականի մարտի 23-ին կնքված թիվ 10/0011 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
