ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 615-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆՁԱՎԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը ու 2-րդ մասը, 16-րդ և 25-րդ հոդվածները, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 39-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) իր ենթակայության՝ 44,705.0 հազ. դրամ գնահատված ակտիվներ (այդ թվում՝ 0.017266 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի` շենքի զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնեմասը կազմում է 140/280, գնահատման պահին գործող հողի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1,396.5 հազ. դրամ, վկայական՝ N 06052025-01-0056) ունեցող «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (լիցենզիա թիվ Կ – XX - 000468) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Հ. Աճառյան փողոց 2-րդ փակուղի 4/2 շինություն) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (3197 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 5.0 հազ. դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով։
2. Ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը կազմում է 39,428.0 հազ. դրամ։
3. Սահմանել՝
1) ընկերության պետական բաժնետոմսերի աճուրդով մասնավորեցման մեկնարկային գինը գնահատված արժեքի 100%-ի չափով՝ 38,031.5 հազ. դրամ (առանց 0.017266 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի՝ 1,396.5 հազ. դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի)․
2) աճուրդի մասնակցության նախավճարը՝ աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով՝ 7,606.3 հազ. դրամ: Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Աճուրդի հաղթողի կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարվելու կամ պայմանագիր չկնքվելու դեպքերում աճուրդի մասնակցության նախավճարը չի վերադարձվում, և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե․
3) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը սահմանված կարգով ենթակա է վճարման աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում․
4) որ հետագայում հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձի լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման դեպքում ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:
4. Ընկերության գնահատված պարտավորությունները 2024 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ կազմել են 5,277.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 2,303.0 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 2,901.0 հազ. դրամ.
3) ընթացիկ պահուստներ՝ 73.0 հազ. դրամ։
5. Ընկերության պարտավորությունները 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմում են 8,459.0 հազ. դրամ։
6. Ընկերության տնտեսական գործունեության արդյունքներով շահութաբաժնի վճարման գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունը 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմում է 4,481.0 հազ. դրամ, որը ենթակա է վճարման աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) հետ մասնավորեցման պայմանագիր կնքելուց հետո երկամսյա ժամկետում։
7. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ը կազմակերպել և անցկացնել էլեկտրոնային աճուրդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, ընդ որում, առաջին աճուրդը կազմակերպել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ յուրաքանչյուր հաջորդ աճուրդը՝ նախորդ աճուրդը չկայանալու դեպքում՝ մեկ ամսվա ընթացքում՝ մեկնարկային գինը թողնելով անփոփոխ․
2) յուրաքանչյուր աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին․
3) գնորդի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարման ենթակա գումարները,
բ. մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում։
8. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը սահմանված կարգով վճարում է Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
