ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 408-Ա
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
15.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետիN 408-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման հիմքը |
1․ |
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և համայնքների միջև տեսահսկման համակարգերին փոխադարձ հասանելիության ապահովման դեպքում տեսահսկման համակարգերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավախախտումը կատարած անձանցից գանձված՝ համապատասխանա-բար պետական կամ համայնքային բյուջե փոխանցվող գումարի չափը որոշելու բանաձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ներքին գործերի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
|
2025 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի 9-րդ մաս |
2․ |
«Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ներքին գործերի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
2025 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասեր |
3․ |
«Տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեցող իրավասու աշխատակիցների (ծառայողների) շրջանակը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ ներքին գործերի նախարարություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
|
2025 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի 6-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
16.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
