Գլխավոր տեղեկություն
Համար
N 408-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 408-Ա

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`

1. Հաստատել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

15.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 408-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1․

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և համայնքների միջև տեսահսկման համակարգերին

փոխադարձ

հասանելիության ապահովման դեպքում տեսահսկման համակարգերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավախախտումը կատարած անձանցից գանձված՝ համապատասխանա-բար պետական կամ համայնքային բյուջե փոխանցվող գումարի չափը որոշելու բանաձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

2025 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

2025 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն

օրենքի 2-րդ

հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի 9-րդ մաս

2․

«Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու

մասին» ՀՀ

կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2025 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

2025 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն

օրենքի 2-րդ

հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասեր

3․

«Տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեցող իրավասու աշխատակիցների (ծառայողների) շրջանակը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի

ընդունում

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

 

2025 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի

6-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

16.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան