ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 360-Ա
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 106-րդ կետը՝
1. Հաստատել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 360-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ՀՕ-57-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու և ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ: |
Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ 2025 թ. մայիսի 30 Կառավարության որոշման ընդունում՝ 2025 թ. հունիսի 30 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 9-րդ հոդված |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ: |
Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ 2025 թ. հունիսի 30 Կառավարության որոշման ընդունում՝ 2025 թ. հուլիսի 30 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 3-րդ հոդված |
3. |
«Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում: |
2025 թվականի հունիսի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մաս |
4. |
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի 2022 թվականի հուլիսի 25-ի N 27-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում: |
2025 թվականի հունիսի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս |
5. |
«Նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում |
2025 թվականի հունիսի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս |
6. |
«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում |
2025 թվականի հունիսի 30 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մաս |
7. |
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում |
2025 թվականի հուլիսի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մաս |
8. |
«Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթների սահմանման կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում |
2025 թվականի օգոստոսի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
05.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
