ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4659-Ա |
«28» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.4472-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Մարինե Կարապետյանի 26.11.2024թ. հ.Դ-150142-24 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2024թ. նոյեմբերի 18-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.4472-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի 5-րդ սյունակում «հ.46 շենք» բառերը փոխարինել «հ.48 շենք» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 28.11.2024թ. հ. 4659-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
«ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ |
Ադոնցի փողոց, հ.4 շենք, հ.143 |
բնա-կարան |
«ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ադոնցի փողոցի հ.4 շենքի հ.143 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.25112024-01-0307, ընդ. բաժ.՝ 4.35քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 92.33քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն.Ադոնցի փողոց, հ.4 շենք, բն.176/1 |
010333P5LAHX |
|
2 |
«ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ |
Ադոնցի փողոց, հ.4 շենք, հ.143 |
բնա-կարան |
«ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ադոնցի փողոցի հ.4 շենքի հ.143 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.25112024-01-0307, ընդ. բաժ.՝ 4.35քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 55.99քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն. Ադոնցի փողոց, հ.4 շենք, բն.176/2 |
01033QSMR7G5 |
|
3 |
Տիգրան Կարապետյան |
Դեմիրճյան փողոց, հ.17ա շենք, հ.1ա |
բնա-կարան |
Անշարժ գույքի նվիրատվության 26.11.2024թ. հ.7069 պայմանագրով, Տիգրան Կարապետյանին նվիրած` Դեմիրճյան փողոցի հ.17ա շենքի հ.1ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Դ. Դեմիրճյան փողոց, հ.17ա շենք, բն.1/1 |
01063Y7WTMNH |
|
4 |
Իսկուհի Վարդազարյանի /լիազորված անձ/ Ազատ Թովմասյան |
Նոր Նորք 8-րդ զանգված հ.31 |
տարածք |
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.09.2024թ. հ.ԵԴ/1624/02/23 վճռով, Իսկուհի Վարդազարյանի սեփականության իրավունքը ճանաչված Նոր Նորքի 8-րդ զանգվածի հ.31 շենքում գտնվող 75.56քմ մակերեսով տարածքին տրամադրել հասցե՝ Նոր Նորք 8-րդ մ/շ հ.31 շենք, շինություն հ.20 |
01083RNC7ZRH |
|
5 |
Սամվել, Աստղիկ, Աղավնիկ և Եպրաքսիա Մխիթարյաններ |
Դավթաշեն 4-րդ փողոց, հ.2ա |
բնակելի տուն |
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2022թ. հ.ԵԴ/14306/02/18 որոշմամբ հաստատված հաշտության համաձայնությամբ, Սամվել, Աստղիկ, Աղավնիկ և Եպրաքսիա Մխիթարյաններին անցած՝ Դավթաշեն 4-րդ փողոցի հ.2ա հասցեում գտնվող 184.4քմ մակերեսով բնակելի տանը /290.15քմ, 80.11քմ և 113.28քմ հողամասեր/ տրամադրել հասցե՝ Դավթաշեն 4-րդ փողոց, հ.2/1 |
01043AWPACB2 |
|
6 |
Արմեն Գրիգորյան /լիազորված անձ/ Լևոն Մարգարյան |
Տերյան փողոց, հ.71 |
բնա-կարան |
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2022թ. հ.ԵԿԴ/2872/02/17 վճռով, Տերյան փողոցի հ.71 հասցեում գտնվող՝ Լևոն Մարգարյանիին անցած գույքի մասին /բնակարան/ տրամադրել հասցե՝ Տերյան փողոց, հ.71 շենք, բն.11/2 |
01063RHNSJHT |
|
7 |
Արման Աբրահամյան |
Ջուղայի փողոց, հ.2 շենք, հ.1բ |
տարածք |
Անշարժ գույքի նվիրատվության 25.11.2024թ. հ.4390 պայմանագրով, Արման Աբրահամյանին նվիրած՝ Ջուղայի փողոցի հ.2 շենքի հ.1բ հասցեում գտնվող տարածքին /դեղատուն/ տրամադրել հասցե՝ Ջուղայի փողոց, հ.2 շենք, շինություն հ.52 |
01083YDFZW53 |
|
8 |
Գոռ Պողոսյան /լիազորված անձ/ Սոս Պողոսյան /սեփականատեր/ |
Լյովայի փողոց, հ.7 |
հողամաս |
Սոս Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Լյովայի փողոցի հ.7 հասցեում գտնվող հողամասի /սեփ. վկ. հ.2249177/ բաժանման հատակագծով առանձնացվող 197.80քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.2/2 |
01073VLWMVLF |
|
9 |
Գոռ Պողոսյան /լիազորված անձ/ Սոս Պողոսյան /սեփականատեր/ |
Լյովայի փողոց, հ.7 |
հողամաս |
Սոս Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Լյովայի փողոցի հ.7 հասցեում գտնվող հողամասի /սեփ. վկ. հ.2249177/ մնացորդային 197.80քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.2/1 |
01073FSLELZZ |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |