ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 256-Ա
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 195,000,000 դրամ արժողությամբ «Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02819088), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 01506928) և «Կարգո Պանդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04428791) 2025 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ N YSU 1/25 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճեմասրահի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 195,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է «Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Իզմիրլյան բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
22.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 256-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ուսումնառության, հետազոտությունների և համագործակցային ծրագրերի իրականացման համար նպաստավոր միջավայրի ստեղծում՝ Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների վերակառուցմամբ՝ դարձնելով այն ժամանակակից և ուսանողակենտրոն կրթօջախ: |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Իզմիրլյան բարեգործական հիմնադրամ (Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Իզմիրլյան բարեգործական հիմնադրամ (Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0025, Ալեք Մանուկյան փողոց, 1 շենք, բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
195,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0025, Ալեք Մանուկյան փողոց, 1 շենք) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի մայիսի 2-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի գլխավոր ճեմասրահի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 195,000,000 դրամ: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 2-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Շինարարական աշխատանքների իրականացում՝ 195,000,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
22.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
